02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Անհայտ կորած քաղաքացին վերադարձել է տուն

Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.15-ին տեղեկություն է ստացվել, որ Թասիկ գյուղում անհայտ կորած բնակիչ` 1981 թ. ծնված Մ. Ղ.-ը սեպտեմբերի 10-ին, ժամը 23.30-ին վերադարձել է տուն:
***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.00-ին վերսկսվել են Թասի գյուղի բնակչի որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել Սիսիանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների և տեղի բնակիչների հետ համատեղ իրականացրել են Մ.Ղ.-ի որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք ժամը 15.55-ին դադարեցվել են:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 10.00-ին  վերսկսվել են Մ. Ղ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:

Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների և տեղի բնակիչների հետ համատեղ իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.45-ին Սյունիքի մարզի Թասի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ սեպտեմբերի 8-ին գյուղի բնակիչ` 1981 թ. ծնված Մ. Ղ.-ը նախիրը տարել է Թանահատ գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկատվություն չկա. որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների և տեղի բնակիչների հետ համատեղ իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք ժամը 23.25-ին դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ