16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դիակի գրպանից ոստիկաններին մեղադրող երկտող է հայտնաբերվել

Օգոստոսի 19-ին, ժամը 13:30-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպան է եղել քաղաքացի Համազասպ Հ.-ն: Դիակի զննության ժամանակ Համազասպ Հ.-ի գրպանից հայտնաբերվել է երկտող, ըստ որի՝ վերջինս ինքնասպանության մեջ մեղադրել է քաղաքացի Հայկանուշ Ն.-ին եւ ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցներին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110րդ […]

Կոնդեցիներին մի լավ խաբել են ու գցել փողոց/վիդեո/

Կառավարության շենքի մոտ այսօր  բողոքի ակցիա էին  անցկացնում Կոնդ թաղամասի նախկին բնակիչները: Նրանք կառավարությունից պահանջում են լուծում տալ իրենց բնակարային խնդրին: «Մեր մասին մոռացել էին, իսկ հիմա թող հիշեն ու իմանան, որ կոնդեցիներին մի լավ խաբել են ու գցել փողոց: Իբր մեր տների տեղը շենք պետք է կառուցեին: Շինարարական աշխատանքները սկսեցին, 8  տարում 8 հարկ […]

«Հիմա որ սումկես տամ էդ Զորիկի գլխին, կլինեմ հանցագործ… » /վիդեո/

Ինչպես այսօր փաստեցին կառավարության շենքի մոտ բողոքող քաղաքացիները, 180 ընտանիք «Տոնուս» ընկերության  խարդախության հետեւանքով մնացել է առանց բնակարանի։ Բնակիչները 2006 թ. պայմանագիր են կնքել «Տոնուսի» հետ, որպեսզի Դավիթաշեն համայնքում բնակարաններ ձեռք բերեն։ Գումարները մուծել են Արցախբանկում, ավելի ուշ ընկերությունը ճանաչվել է սնանկ: Արդյունքում բնակարանները հայտնվել են Արցախբանկի տնօրինության տակ։ Շենքում մնում է ներքին հարդարման աշխատանքներ […]

ՀՔԾ-ում լրագրողների բռնության գործով դանդաղում են

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից ցույցը ցրելիս տուժած 24 լրագրողներից ու օպերատորներից հարցաքննվել են ընդամենը 6-ը: Մեկ լրագրողի դեռ չի վերադարձվել կամ փոխհատուցվել տեսախցիկի առգրավված հիշողության սարքը: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նշեց, որ բռնության ենթարկված լրագրողների հարցով քրեական գործը քննում […]

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հրավիրում է

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հրավիրում է «Ո՛չ»-ի ճակատի համաժողով, որի նպատակն է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միասնական ճակատի ձևավորումը: Համաժողովը բաց է բոլորի համար: Համաժողովին մասնակցելու են քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ընդունվելու է «Ո՛չ»-ի ճակատի միասնական հայտարարությունը: Հասցե՝  ՀԺԿ-ի գրասենյակ, Փարպեցի 7

Արփինե Հովհաննիսյանը մերժեց երեքին էլ. վարորդների տուգանքները չեն վերանայվի

Այսօր կառավարության նիստին արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը մերժեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի, Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնություններին հավանություն տալու մասին հարցերը: Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը հաստատեց նախարարի «դեմ» տեսակետը: Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը` «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հա­յաստանի Հան­­րա­­պե­տու­թյան օրենքում լրացումներ կատարելու մասին» […]

Ընկերներ, ըմբռնումով

Արդարադատության նորանշանակ 32-ամյա նախարար Արփինե Հովհաննիսյանն ընբռնումով է մոտենում մամուլում եւ սոցցանցերում իր նշանակման վերաբերյալ հնչող ոչ կոռեկտ արտահայտություններին եւ քննադատությանը: Այս մասին նկատում են նախարարության մամլո ծառայությունում: Նշենք, որ այսօր Հովհաննիսյանն առաջին անգամ այս կարգավիճակում կներկայանա կառավարության նիստին, որտեղ նա ըստ հրապարակված օրակարգի կներկայացնի 6 հարց:

Մուշեղը հոգնել էր Անիից. էքստրասենսի սպանության մանրամասները. Հրապարակ

«Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի հետ նրա տուն այցելած, գործով միակ եւ կարեւորագույն վկա Աննան դեպքից մոտ մեկ ամիս անց որոշել է խախտել լռությունը: Այդ օրը տեղի ունեցածի մասին նա բացառիկ մանրամասներ է պատմել «Հրապարակին»: – Աննա, Դուք Մուշեղին ինչքա՞ն ժամանակ եք ճանաչել, ի՞նչ հարաբերություններ ունեիք նրա հետ, դեպքի օրն ինչպե՞ս եւ […]

16 տարեկան աղջկան սպանողին ընդամենը տնային կալանքի են դատապարտել

Օրեր առաջ Նովոսիբիրսկի առանձնատներից մեկում հայտնաբերվել էր 16-ամյա Կարինա Զալեսովայի դին` դանակի 8 հարվածների հետքերով: Ինչպես արդեն անդրադարձել է Henaran.am-ը, աղջկա սպանության մեջ մեղադրվում է առանձնատան սեփականատիրոջ որդի, նրա հասակակից Մատվեյը: Այժմ Կարինայի հարազատները ահազանգում են, որ Մատվեյի հայրը, օգտագործելով իր կապերը, ցանկանում է գործն այնպես ներկայացնել, ասես աղջիկն ինքնասպան է եղել, իր որդին նույնպես […]

Ինքնասպանի թողած երկտողը մեղադրել է իրավապահներին

Ինքնասպանության հասցնելու գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից և հիշեցնում, որ 2015 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կախվելու միջոցով ինքնասպան է եղել քաղաքացի Համազասպ Հ.-ն: Դիակի զննության ժամանակ Համազասպ Հ.-ի տաբատի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի