17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դիարբեքիրում ձերբակալվել է «Reuters»-ի թղթակիցը

Դիարբեքիրում ձերբակալվել է  հայտնի «Ռոյթերս»  («Reuters») միջազգային լրատվական գործակալության լրագրողը: Թուրքական «Posta» թերթի փոխանցմամբ՝  հարավ- արևելյան տարածաշրջանում «Ռոյթերսի» թղթակից և օպերատոր Ֆարուք Յուջեն ձերբակալվել է Դիարբեքիրի Սուր շրջանում երեք օր շարունակ չդադարեցվող պարետային ժամի և Անկարայի ահաբեկչությունների դեմ իրականացվող բողոքի երթի լուսաբանման ժամանակ, գրում է Ermenihaber.am-ը: Շուրջ 5.000 ցուցարարից բաղկացած խումբը քայլերթից հետո  ներկայացրել է […]

Վլադիմիր Գասպարյանը կողմ է վերափոխվելուն /վիդեո/

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից: Քննարկվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների 2015 թվականի ինն ամիսների գործունեության արդյունքները, որոնք ներկայացրեց վարչության պետ Աշոտ Կարապետյանը: Վլադիմիր Գասպարյանը հիմնականում դրական գնահատեց մայրաքաղաքի ոստիկանների աշխատանքը՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով ծառայության […]

Մոսկվայում 30 հոգով ծեծել են 2 հայի

Նախօրեին Մոսկվայի «Սպարտա» մարզական կենտրոնի տարածքում 30 հոգով հարձակվել են երկու հայի վրա և նրանց ծեծի ենթարկել։ Henaran.am-ի խմբագրություն զանգահարած  քաղաքացին՝ Գագիկ Գրիգորյանը հայտնեց , որ ծեծի ենթարկվողներից մեկը իր թոռնիկն է եղել՝ Ժորա Հարությունյանը։ «Այս օրերին Մոսկվայում կան խմբեր, որոնց կոչում են ֆանատներ, դրանք շրջում ենք քաղաքով մեկ և հարձակվում մարդկանց վրա։ Այդպես էլ […]

Դատախազը բողոքարկել է «Սդղի գյոլի» գործով առաջին ատյանի որոշումը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդուն՝ Դերենիկ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումը դատախազը  բողոքարկել է և Վերաքննիչ դատարան բողոք  ներկայացրել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց փաստաբան Արմեն Խաչատրյանը: «Դեռևս չգիտենք ինչ հիմքով է դատախազը բողոքարկել, մեզ դեռ բողոքարկման մասին թուղթը չեն ուղարկել»,-ասաց  փաստաբանը: Հիշեցնենք, օրերս՝ առաջին  ատյանի դատարանը փոխել էր Հակոբյանի խափանման միջոցը և […]

Շատ են զգում Վահեի կարիքը. գործը կքննվի ՄԻԵԴ-ում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերարագ՝ 15 օրյա ժամկետում վարույթ է ընդունել Շանթ Հարությունյանի և ընկերների գործը: Այս առնչությամբ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց «Շանթ և ընկերներ» քրեական գործով տարբեր պատժաչափերի դատապարտվածների հարազատների հետ: «Մարդու իրավուքների Եվրոպական դատարանը միշտ հանդես է եկել մարդու իրավունքների պաշտպանությամբ, այս դեպքում էլ մենք հույս ունենք, որ իրենք կպահպանեն իրենց սկզբունքները ու կիրականացնեն մարդու […]

Ավտոբուսի վարորդը 3 աշակերտուհիների է վրաերթի ենթարկել /վիդեո 18+/

Կրասնոդարում մարդատար ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա 3 աղջիկների: Աղջիկները, փողոցն անցնելիս, չեն նկատել մեծ արագությամբ դեպի իրենց ընթացող մեքենան: Վթարի կադրերը հայտնվել են համացանցում: Դրանցում երեւում է, որ ավտոբուսի վարորդը չի նկատել, որ արդեն կարմիր լույս է: Աղջիկները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը շուտով դւորս է գրվել, մյուս երկուսը դեռ հիվանդանոցում են: Բարեբախտաբար, […]

Տատը դանակահարել է 5-ամյա թոռանը` հեռակառավարման վահանակը խլելու համար

Կրասնոյարսկի շրջանում 51-ամյա կինը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման` մանկահասակ թոռանը դանակահարելու համար: Ինչպես պարզվել է, կինը, գտնվելով հարբած վիճակում, 3 անգամ դանակով հարվածել է 5 տարեկան թոռնիկին, քանի որ նա իրեն չի տվել հեռուստացույցի հեռակառավարման վահանակը: Հարվածներից մեկը վնասել է երեխայի լյարդը, երկուսը կրծքին են եղել: Բարեբախտաբար, երեխան ողջ է մնացել: Դատական փուլում կինը […]

Միկի Մաուսը հարձակվել է երեխայի վրա` ստիպելով նկարվել իր հետ

Մանհեթթենում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Միկի Մաուսի կերպարի հագուստով դերասանըհարձակվել է 6 տարեկան երեխայի վրա ու նրա ծնողներին ստիպել նկարվել իր հետ: Ինչպես պարզվել է, նա գումար է վաստակում, երբ իր հետ լուսանկարվում են: Մեկ լուսանկարն արժե հինգ դոլար, գրում է Daily News-ը: Տղամարդը բռնել է փոքրիկին ու ասել, որ բաց չի թողնի, մինչեւ […]

ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 15-ին կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով իր վերջնական վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը շուտով կհրապարակի Թուրքիայի «Վաթան» («Հայրենիք») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի գործով վերջնական վճիռը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Haberler.com»  լրատվակայքի տեղեկացմամբ՝  ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կամփոփի  «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով 2013թ. դեկտեմբերին կայացված վճռի՝ շվեյցարական կողմի բողոքարկման պահանջը: Այս գործով ՄԻԵԴ-ի վերջնական որոշումը կհրապարակվի 2015թ. հոկտեմբերի  15–ին: Փերինչեքի փաստաբան Մեհմեթ Ջենգիզը […]

Ինչ վիճակում է եղել Պերմյակովը սպանության պահին. նոր հանգամանքներ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել է մեղադրյալ Վ.Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը։ Հաղորդու են ՔԿ-ից: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ եզրակացությամբ փաստվել է, որ Վ.Պերմյակովը հանցավոր արարքի կատարման պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Նրա մոտ առկա չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի