23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երբ մտնում են ուրիշի անկողին

Վերջին շրջանում լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում հանրային մարդկանց նեղ անձնական կյանքին` քննարկման առարկա դարձնելով վերջիններիս մասին ամենաինտիմ, խիստ անձնական տեղեկություն, որը, հաճախ, չճշտված ու կեղծ է լինում: Ամենաթարմ տեղեկությունը, որ ներկայացվեց Ալինա Մարտիրոսյանի և 25-ամյա տղայի միջև, իբր թե, սիրավեպի պատմությունն է:
Արդյո՞ք իրավական կարգավորման ենթարկվում  են հանրային մարդկանց մասին հրապարակվող տեղեկությունները, այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է մեդիափորձագետ Սևակ Վարդումյանի հետ: Ներկայացնում ենք վերջինիս մեկնաբանությունն ամբողջությամբ: 
«Ուսումնասիրելով մեդիամիջավայրը` հաճախ այնպիսի տպավորություն է, որ այսօր, առհասարակ, որևէ օրենք չի գործում: Եթե ուշադիր հետևենք հատկապես հեռուստատեսային ու էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումներին, ապա կարող ենք ասել, որ այստեղ լրագրողական էթիկայի պահպանման լուրջ խնդիր ունենք: Հեռուստատեսային լուրերը ուղեկցվում են դաժան կադրերով, էլեկտրոնային հրապարկումներում բավական շատ են չճշտված լուրերը և դիտումնաբեր «արյունոտ» նյութերը: Հետևաբար խոսել ներքին կանոնադրության մասին, արդեն իսկ երկրորդական է:
Ըստ ՀՀ օրենսդրության  և միջազգային նորմերի, որոնց ներքո նաև Հայաստանն է ստորագրել` հանրային մարդկանց կյանքը հետաքրքրական է հանրության համար, և հաճախ կարող են վերջիններիս անձնական տվյալները հայտնվել ուշադրության կենտրոնում: Ինչը, սակայն չի ենթադրում, որ մարդու նեղ անձնական, ինտիմ, համոզմունքային և այլ տիպի տեղեկատվությունը պետք է շահարկվի լրատվամիջոցների կողմից:
Մեր լրատվադաշտն այսօր ոչ միայն շահարկում է նմանատիպ տեղեկությունները, այլ տվյալ լրատվականների վարկանիշը  մի քանի շաբաթ կամ ամիս բարձր պահելու միջոց է դարձնում: Սեսնսացիայի հետևից ընկնելով` հաճախ ոչ միայն տվյալ անձնավորության համբավն է ոտնահարվում, այլ վերջինիս շրջապատող մարդկանց, ընտանիքի անդամների և այլոց:
Եթե խոսենք խիստ օրենսդրական լեզվով, ապա կարող ենք ասել, որ տպագիր մամուլի դեպքում ամեն բան փոքրիշատե կարգավորված է. այստեղ հստակ տարանջված են հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության, անհատ-լրատվամիջոց փոխհարաբերության, լրատվամիջոց -լրատվամիջոց փոխհարաբերության, պետական մարմինների և գերատեսչությունների հետ աշխատանքի և այլնի մասին օրենսդրական փաթեթները, ինչը չենք կարող ասել էլեկտրոնային լրատվամիջոցի կամ նոր մեդիայի մասին, քանի որ այստեղ օրենսդրական դաշտը կարգավորված չէ, ինչն էլ լրագրողներին թույլ է տալիս անել այն, ինչ կամենում են:
Ինձ ուղղակի միշտ մի հարց է հետարքրում՝ ի՞նչ կզգային  նմանտիպ չճշտված նյութեր հրապարակող, մարդկանց խիստ անձնական հարցերը քննարկման թեմա դարձնող ու իրենցից գոհ մնացող լրագրողները, եթե իրենց նեղ անձնական հարցերը հանրային քննարկման թեմա դառնային: Չէ՞ որ իրենք էլ ընատնիք, երեխաներ, ծնողներ ու ընկերներ ունեն : Ու եթե այստեղ օրենքն ինչ-ինչ բացթողումներ ունի, որտե՞ղ մնաց բարոյականությունը:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ