23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խաղալիք ատրճանակով ակցիան «թանկ» նստեց.ի՞նչ կտա բողոքը /վիդեո/

«Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները շատ բարդ են լուծում գտնում, կամ չեն գտնում: Բազմաթիվ մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր են արձանագրվում, բայց շատ ահավոր է, երբ մարդկանց անազատության մեջ են պահում և ուղղակիորեն ոտնահարում են նրանց իրավունքները»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր և ԱԻՄ վարչության անդամ Գագիկ Սարուխանյանը, ով շարունակաբար մասնակցում է Հայաստանում մարդու իրավունքների պահպանմանը նվիրված միջոցառումներին:

Սարուխանյանի դիտարկմամբ՝ Հայաստանում գրանցվել են դատական վճիռներ, որոնց նայելիս միայն «եփած հավի ծիծաղը կգա»: Մասնավորեցնելով խոսքը՝ Սարուխանյանը հիշատակեց Հայկ Կյուրեղյանի դատավճիռը, երբ խաղալիք ատրճանակով ակցիա իրականացրած երիտասարդին դատապարտեցին 9 տարվա ազատազրկման (դատախազը 14 տարի էր պահանջել):

«Դատավորը փորձեց ցույց տալ՝ տեսե՛ք, տեսե՛ք, որ ես լավ տղա եմ, դատախազը պահանջեց 14 տարի ու ես դատապարտեցի 9 տարվա: Մինչդեռ Կյուրեղյանին պետք էր մաքսիմալը դատապարտել 1 ամսվա ազատազրկման կամ վարչական տուգանքի, որովհետև տեսանյութերից էլ  պարզ երևում է , որ նա չի ցանկացել որևէ մեկին վնասել և ինքը իր կամքով հանձնվում է ոստիկաններին»,-նկատեց Սարուխանյանը:

«Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը բեկանելու համար մենք դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն դեռևս պատասխան չկա»,-նշեց Սարուխանյանը:

Սարուխանյանը նշեց նաև, որ ՄԻԵԴ-ում գործընթաց սկսելու դեպքում էլ դատավարական պրոցեսները տարիներով երկարաձգվում են.«Մնում է հույսը արդարության հաղթանակին ու մեկ է մարդը որոշ ժամանակ կյանքը անցկացնում է ճաղերի հետևում »:

Մանրամասները՝ տեսանյութում

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ