19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Փերինչեքի

Քիչ առաջ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Գերագույն պալատը  հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական վճիռը:

Եվրոպական դատարանը` դատավորների 10 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, վճռեց, որ խախտվել է թուրք գործիչ Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:

Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9­-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216­րդ հոդվածով Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտելու համար` ենթարկելով նրան ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9­-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը և չէին բեկանել կայացված դատավճիռը:

Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ: 2013 թվականի դեկտեմբերի 17­-ին Եվրադատարանի իրավասու պալատը դատավճիռ էր կայացրել, ըստ որի շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Ամիսներ անց շվեյցարական կողմը դիմեց ՄԻԵԴ՝ Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով:

Սույն թվականի հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Գերագույն պալատում քննվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը: Դատավարությանը որպես երրորդ կողմ ներգրավված էին Հայաստանը և Թուրքիան: Հայաստանի շահերը ներկայացնում էր իրավապաշտպանների բարձրակարգ խումբ՝ Ամալ Ռամզի Քլունիի մասնակցությամբ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ