17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մարդասպանն ազատության մեջ է

«Մարդասպանն ազատության մեջ է, մարտական զենքով  կրակողները փողոցներում ազատ ման են գալիս, իսկ իմ տղան ճաղերի ետևում է» ,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու և մի քանի ոստիկանի վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:  Կյուրեղյանի խոսքով՝ պատրաստվում են բողոքարկել […]

Առայժմ ձեռնպահ մնալ ինքնադատաստանից. Ազատամարտիկների դաշինք

«Ազատամարտիկների դաշինքի» արտահերթ ընդլայնված խորհրդի նիստին այլ հարցերից բացի քննարկվեց նաև Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանի դեմ կատարված սպանության փորձը: Նիստի մասնակիցները միաձայն դատապարտելով տեղի ունեցածը` ընդունեցին, որ դա նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործությունների հանդեպ ավելորդ հանդուրժողականության հետևանք է:  Այս դեպքը նախորդներից տարբերվում էր նրանով , որ այն իրականացվել է Անկախության օրը, մայրաքաղաքի […]

ՀՔԾ-ն` դարձյալ ոստիկանության չարաշահումներից

Քաղաքացի Կարապետ Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի բաժանմունքում դեռևս 2013 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և շուրջ երկու տարի կատարվել նախաքննություն: Այնուհետև տևական ժամանակ քննված հիշյալ քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի […]

Էլ տղա չունեմ… վրաերթի ենթարկված դժբախտ մոր ապրումները

«Մի բան կասեմ, սա պատահականություն էր՝ տղայիս դեպքի հետ որևէ կապ չունի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մայրը՝ Ջուլիետա Վիրաբյանը, ով հոկտեմբերի 8-ին Երևանում վրաերթի է ենթարկվել : Արցունքները խեղդում են տիկին Ջուլիետային` անհարմար է զգում որդու արարքի պատճառով. « Չեմ ների, ես էլ տղա չունեմ, թող ինձ էլ մոռանան, մեր գոյության մասին էլ: Նա մայր չունի»: […]

ԱԱԾ-ն եւ Գլխավոր դատախազությունը սպասում են Սերժ Սարգսյանի հրահանգին. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի դեմ փաստերի մի ամբողջ տրցակ է կազմվել: Այդ մասին զեկուցվել է Սերժ Սարգսյանին: Եվ հիմա ՀՀ գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն սպասում են նրա որոշմանը: Իրավապահները կասկածներ ունեն, որ Շահինյանն անձնական շահագրգռություններից ելնելով՝ ինչ-որ գործեր է ուղղորդել: Սերժ Սարգսյանի հանձնարարության դեպքում իրավապահները չեն բացառում, որ Վահրամ Շահինյանը, […]

Ո´չ բնակարանը կա, ո´չ՝ 22 հազար դոլարը

Գևորգ Չաուշի 14/3, Նորաշեն 37 և Բաբաջանյան 25/1 շենքերի բնակիչները դիմում են ՀՀ կառավարությանը։ 50-ից ավել քաղաքացիներ պահանջում են, որ իրենց բնակարաններ տրամադրելուն վերաբերվող պայմանագրերը՝ թղթից տեղափոխվեն իրականություն։ Բնակիչները պայմանագրեր են կնքել «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի հետ` նորակառույց շենքում բնակարաններ ձեռք բերելու համար: Սակայն կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանը և նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանը հասցեներում կառուցվող շենքերի բնակարանները […]

Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի է ունեցել դերասան Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի քննությունը: Տուժող կողմը շարունակել է պնդել իր պահանջները, նշելով , որ Վարդան Պետրոսյանը  հատուցի փաստաբաններին  վճարած գումարներն ամբողջությամբ և վթարի հետևանքով մյուս տուժածներին պատճառած վնասներ դիմաց: Նշենք, որ բուժման մասով գումարը չի գերազանցում մեկ միլիոն դրամը, իսկ փաստաբանի […]

Էքստրասենսի սպանության գործում նոր հանգամանքներ են ի հայտ գալիս

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի շահերն այսուհետ ներկայացնելու է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը: Պաշտպանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ գործը դեռևս գտնվում է նախաքննական փուլում և որևէ կանխատեսում հնարավոր չէ անել: Ֆարմանյանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել իր պաշտպանյալի հետ.«Պաշտպանյալս մեղքը չի ընդունել, այսքանը միայն կարող եմ հաստատ ասել: Մնացածը […]

ԱԺ նախագահը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հանդիսավոր նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 8-ին ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հիմնադրման մեկամյակին եւ քննչական կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Խորհրդարանի ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կոմիտեի շենքում, ծանոթացել կառույցի պայմաններին: Շնորհավորելով կառույցի աշխատակիցներին տոնի առթիվ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ այս կարճ ժամանակահատվածում […]

Նախագահը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հարգելի՛ աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ: Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ լիարժեք գործում է արտագերատեսչական քննչական կառույցը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների միավորմամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի