10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրք ոստիկանները սպանել են 14-ամյա աղջնակին

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուրի վարչական շրջանում, որտեղ արդեն 3 օր է պարետային ժամ է հայտարարված, ոստիկանության հատուկ ջոկատայինների բացած կրակից զոհվել է Հելին Շեն անունով 14-ամյա մի աղջիկ, գրում է Ermenihaber.am-ը:

Շենը սպանվել է իրենց տան այգում` գլխին և մարմնին հասցված բազմաթիվ հրազենային վնասվածքներից: Աղջկա դին ուղարկվել է դատաբժշկական համապատասխան փորձաքննությունների:

Աղբյուրը հաղորդում է նաև, որ Սուրի շրջանում անցկացվող հատուկ գործողության շրջանակներում ուժայինները կոտրում են դռները, ներխուժում բնակարաններ, վիրավորում և նվաստացնում քուրդ բնակչությանը:

Նշվում է նաև, որ ոստիկանական ուժերի կողմից իրականացվող գործողությունը զուգորդվում է շրջանի տարբեր մասերում ժամանակ առ ժամանակ որոտացող պայթյուններով: Իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ