Վաղն էլ զենք կվերցնեն
«Ազատամարտի և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» միության նախագահ Ռազմիկ Ռուշանյանն, այսօր՝ հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ Արցախի և ՀՀ Զինված ուժերն ի վիճակի են կատարելու պաշտպանության իրենց առաջ դրված ցանկացած խնդիր և տալ համարժեք պատասխան հակառակորդին, իսկ երբեմն, երբ քննադատություններ են հնչում, դրանք ուղղված են ոչ թե բանակին, այլ որոշ երևույթներին:
Անդրադառնալով ազատամարիտկներին և զորացրված զինծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագրին, որի համար անցած տարի ՀՀ նախագահը հայտարարել էր, որ տրվելու է երեք միլիարդ դրամ,Ռուշանյանը նշեց, որ խնդիրը լուծված չէ:
Ռազմիկ Ռուշանյանը ներկայացեց գերատեսչություններում առկա խնդիրները, որոնք խոչըդոտում են զինծառայողների սոցիալական ապահովության խնդիրներին, ասաց, որ ոչ մի տեսակի աջակցություն, բացի ժողովրդից եկող աջակցությունից բանակը չի զգում:
«Իմ խորին համոզմամբ՝ պատերազմին մասնակցել են քսանհինգ հազար մարդ,ամենաշատը 30 հազար, սակայն պատերազմի վետերանների թիվը այնքան շատ է: Ես զարմանում եմ, թե մենք այն ժամանակ այդքան կռվող ուժ որտեղ ենք ունեցել»,-ասաց նա և նշեց, որ ազատամարիկ սուրբ հասկացողությունը դարձնում են ցեխի մեջ ընկած մի արժեք:
Բանախոսի փոխանցմամբ՝ ազատամարտիկները, եթե պետք լինի, վաղն էլ զենք կվերցնեն ու նորից կգնան կռվի, սակայն ամենակարևորը այն է, որ վերականգնվի արդարությունը: