04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Սուտ մատնություն է տվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Սոֆյա Էլամիրյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակից Վ. Գ.-ին, կատարել է սուտ մատնություն: Այս մասին տեղեկացնում է քննչական հատուկ ծառայության լրատվական ծառայությունը:

Մասնավորապես՝ Սոֆյա Էլամիրյանը հաղորդում էր տվել` իրեն ծեծի ենթարկելու և սպանության սպառնալիքներ տալու մեջ մեղադրելով ամուսնու եղբորը՝ ԱԱԾ աշխատակից Վ. Գ.-ին, թե, իբր, 2015 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23:05-ի սահմաններում, Վ. Գ.-ն իր նկատմամբ սպանության սպառնալիքներ է հնչեցրել, այնուհետև հարձակվել է իր վրա, բռնություն գործադրել իր նկատմամբ, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, իսկ երբ ԱԱԾ աշխատակիցը փորձել է կրկին հարվածել գլխին, միջամտել է մայրը և հարվածը դիպել է նրան:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում Ս. Էլամիրյանը հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում տալիս գտնվել է զայրացած վիճակում: Վերջինս խոստովանել է իր կողմից ամուսնու եղբոր վերաբերյալ սուտ մատնություն կատարելու հանգամանքը:

Սոֆյա Էլամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  333-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ