20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ցած է նետվել Կիևյան կամրջից

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ Կիևյան կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության […]

Թույլ տվեք այդ տղան մտնի իր գործի մեջ. Լարիսա Ալավերդյանը՝ Արման Թաթոյանի մասին

«Ես դեմ եմ, որ նոր պաշտոն անցնող մարդու նկատմամբ սկսում են կասկածներ ունենալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջ պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի համար ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի ընտրությանը: «Թույլ տվեք այդ տղան մտնի իր գործի մեջ։ Փորձեք դրականորեն լինի քննադատությունը, օժանդակությունը: […]

ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննում է Շուշան Պետրոսյանի հարցը

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցն է քննարկվում: Շուշան Պետրոսյանն ինքը ներկայացել  է քննարկմանը: Հիշեցնենք, որ պատգամավորի դեմ հանձնաժողով դիմում ներկայացրել էր Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` որպես հիմք ներկայացնելով պատգամավորի ֆեյսբուքյան գրառումներից մեկը: Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը կարծիք էր  հայտնել, […]

«Սեւ ցուցակ» /վիդեո/

Գաղտնիք չէ, որ մեր հարեւան Վրաստանը հայ ականավոր գործիչների՝ մշակույթի, գիտության քաղաքական ասպարեզներում  աչքի ընկած հայորդիների նկատմամբ մեղմ ասած` անբարյացակամ վերաբերմունք է դրսեւորել բոլոր ժամանակներում: Իսկ  մեր օրերում ստեղծել է  այսպես կոչված «սեւ ցուցակ», որտեղ հայտնված հայերի մուտքը Վրաստան  պարզապես արգելվում է: 2015 թվականի հոկտեմբերի 18-ին հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր արշավախմբի […]

Արթուրի գերեզմանին մի գրամ հող չկա. դաժան ու ահասարսուռ մանրամասներ /վիդեո/

Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի ծնողները շարունակում են պայքարել արդարադատության հասնելու համար: «Տղայիս վրա հող չեմ լցրել ու չեմ լցնելու մինչև Ջհանգիրյան Մարտինը չպատժվի:Գերեզմանը տան նման եմ սարքել՝ մի գրամ հող չկա վրան: Երբ ուզեմ դագաղը դուրս կբերեմ: Չեմ հանգստտանա երբեք: Երեք որդի եմ ունեցել, բայց Արթուրիս ցավը ուրիշ էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում […]

251միլիոն դրամ է հափշտակվել բյուջեից

Արթուր Հովհաննիսյանը, ըստ մեղադրական եզրակացության, 2007թ. ապրիլից մինչև 2013թ. սեպտեմբերի ամիսը զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի տնօրենի, ինչպես նաև ինժեների պաշտոնները: Տևական ժամանակ փաստացի ղեկավարել է տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպություն հանդիսացող ընկերությունը և որպես տնօրեն, ունենալով ընկերության կանոնադրությամբ սահմանված կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր եղբոր` Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, […]

ՀՀ-ից բացակայելու դեպքում քաղաքացին պարտավոր է տեղեկացնել

Իրավաբան.net-ը շարունակում է ՀՀ բնակիչներին իրազեկել իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Մասնավորապես «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համաձայն. Բնակչության պետական ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, ինչպես նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով […]

Պահպանեք երեխաներին․ Facebook-ում մանկապիղծների խմբեր են հայտնաբերել

Մանկապիղծներն օգտագործում են Ֆեյսբուքի խմբերը, որպեսզի երեխաների անպատշաճ լուսանկարներ հրապարակեն եւ փոխանակեն։ Սա պարզել են ВВС-ի լրագրողները՝ հետաքննության արդյունքում։ Նրանք հայտնում են, որ այս կայքի կարգավորումները թույլ են տալիս նման խմբավորումներն անտեսանելի դարձնել օգտատերերի մեծամասնության համար, իսկ դրանց պարունակությունը կարող են տեսնել միայն խմբի ադամները: Անգլիայում երեխաների գործերով լիազոր Էնն Լոգֆիլդն ասել է, որ Facebook-ն այնքան […]

«ԱԱԾ-ում կան նվիրյալներ, որոնք սպասում են իշխանափոխության» /վիդեո/

«Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ժողովրդի ձեռքից իշխանությունը զավթած ղեկավարների  իշխանությունը պահել: Մեծ նշանակություն չեմ տալիս` ումո՞վ փոխարինեցին Գորիկ Հակոբյանին»,-Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսին հայտարարել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանը հավելեց, որ ԱԱԾ-ում դեռ կան նվիրյալներ, որոնք սպասում են իշխանափոխության: Սեֆիլյանը ընդգծեց, որ նոր բան չկա ընդամենը «ռակիրովկա» են արել: Հիշեցնենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված