20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինտերպոլը Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ինտերպոլը Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանության գործով, գրում է Интерфакс”-ը։ «ՌԴ-ի Քննչական կոմիտեն, որը հետաքննում է այս քրեական գործը, դեռ դեկտեմբերին է Խոդորկովսկու միջազգային հետախուզում հայտարարել: Իսկ այժմ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված Ինտերպոլի գծով»,- ասել է կայքի աղբյուրը: Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը քննիչի միջնորդությամբ հեռակա կալանավորել է Խոդորկովսկուն:

160 միլիոն կոմունալ վճար. Ժողովուրդ

ՀՀ քննչական կոմիտեն 2016թվականի կոմունալ վարձերի համար պետբյուջեից ծախսել է մոտ 160 մլն դրամ: Օրինակ Յուքոմ-ին վճարել են մոտ 12,5 մլն դրամ, ԱրմենՏել-ին` 69 մլն դրամ, Երեւան ջուր ՓԲԸ-ին` 1 մլն 200 հազար դրամ եւ 76 մլն դրամ Գազպրոմ Արմենիա-ին:  

Եթե Սերժ Սարգսյանն այսօր չնշանակի. Ժողովուրդ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանն այսօր կդառնա 70 տարեկան եւ այդպիսով վայր կդնի իր լիազորությունները: Վաղվանից ԱԱԾ-ն տնօրեն չի ունենա, եթե, իհարկե, հենց այսօր Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում նշանակում չկատարի: Ամեն դեպքում Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետի ավարտման փաստով կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ազգային անվտանգության գործունեության մի շրջափուլ, այնուամենայնիվ, մոտենում է իր ավարտին: […]

Շան մարմնից հանել են 25 փամփուշտ /վիդեո/

Վերջին մեկ ամսում Երեվանում սկսել են ավելի հաճախ սպանել թափառող կենդանիներին: Դինգո թիմ կազմակերպությունն ահազանգում է. փետրվարի 6-ի առավոտյան թափառող շան մարմնից հանել են 25 փամփուշտ: Անցորդները փոխանցել են, որ  շան վրա կրակել են փետրվարի 6-ի գիշերը:

Մուշեղը նորից հացադուլ է անում

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը  կրկին հացադուլ է հայտարարել: Այս մասին  Henaran. am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մխիթարյանի պաշտպանը՝ Մարինե Ֆարմանյանը: Պաշտպանը տեղեկացրեց, որ Մուշեղ Մխիթարյանը հացադուլի մեջ է հունվարի 29-ից: «Կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո Մուշեղը կրկին անգամ հացադուլ հայտարարեց: Նա չի ընդունում իր մեղքը: Դատակենսաբանական արդյունքները ցույց […]

Մտավոր խմդիրներ ունեցող մարդիկ զբաղվածության պրոբլեմ ունեն /վիդեո/

Գործադիրն անցած տարի որոշել էր 2016-ը հայտարարել հավասար հնարավորությունների ու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման տարի: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, պատկան մարմինները համոզված են. ծրագիրը հաջողված կլինի միայն այն դեպքում, երբ գործնթացին ներգրավվեն այն գերատեսչություններն ու կազմակերոպությունները, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով երբեւէ չեն զբաղվել: «Հավասար հնարավորությունների» գաղափարը կյանքի կոչելու համար առաջարկվում է ներառել բոլոր ոլորտները՝ մշակույթից […]

Ստամբուլում տարեց հայի սպանության մեղավորները հայեր ու վրացինե՞ր են

Ստամբուլի  Շիշլի թաղամասում տարեց հայի սպանության գործով ձերբակալվածներ կան: Ermenihaber.am-ը, հղում անելով թուրքական «Haberler» լրատվական կայքին, գրել է, որ 85-ամյա Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալվել է 8 հոգի: Ըստ աղբյուրի` ձերբակալվածները Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներ են: Նշենք որ, օրեր առաջ անձը չպարզված 3 մարդ ներխուժել են 85-ամյա Հակոբ Դեմիրջիի` […]

Ինչպիսի Հայաստան կունենանք մեկ շաբաթից /վիդեո/

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն անդրադառնալով Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին, խոսել է ՄԻՊ թեկնածուների մասին: «Երեք  թեկանծուներն էլ պետք է ուսումնասիրած լինեն նախկին երեք ՄԻՊ-երի գործունեությունը, ճանապարհը, կատարած սխալները, մոտեցումները և պետք  է ունենան համակարգային փոփոխությունների մոտեցումներ», – նշել է պատգամավորը: Հաջորդ շաբաթ Հայաստանը կունենա կոալիցիոն կառավարություն, բայց դա չի նշանակում, թե կարճ ժամանակահատվածում […]

Որոշ վայ-ընդդիմադիրներ սոուսով լավ ուտվում են. Առավոտ

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին իշխանության մարդ են ասում` ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն արձագանքեց. Իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ավելի ընդդիմադիր են, քան որոշ վայ-ընդդիմադիրներ, որոնք այս կամ այն ծրագրի մեջ սոուսով շատ համեղ ուտվում են եւ գնում են առաջ: Հետեւաբար պետք չի կեղծ օրակարգ մտցնել եւ ասել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված