17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանությունը ցանկանում է ազատվել գործարար պատգամավորներից. Հրապարակ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործարարներին խորհրդարան մտցնել-չմտցնելու վերաբերյալ նշում է, որ արգելքը սահմանադրական է: Մեր դիտարկմանը, թե ռեյտինգային ընտրակարգով փորձում են մեծամասնականով ընտրվող գործարարներին նորից մտցնել խորհրդարան, այսինքն` սկզբունքն ըստ էության նույնն է, պարոն Հարությունյանն ասաց. «Դա ռեյտինգայինի հետ որեւէ առնչություն չունի: Այսինքն` նույն հարցը կարող էիք տալ` իսկ կարո՞ղ են ցուցակում լինել: Իհարկե, կարող են»:

-Այսինքն` խմդիր ունի՞ իշխանությունն իր առջեւ դրված` մտցնել այդ պատգամավորներին նորից խորհրդարան, թե՞ ոչ: 

-Սա քաղաքական հարցադրում է:

-Քաղաքական առումով ունե՞ք այդ խնդիրը լուծելու: 

-Այո:

-Որ չընգրկվե՞ն, թե՞ ընգրկվեն: 

-Որ չընդգրկվեն:

-Այսինքն` հնարավո՞ր է այլեւս չտենենք նման գործարար պատգամավորների Ազգային ժողովում: 

-Հուսանք:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ