20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ովքե՞ր կարող են ստանալ ծերության նպաստ

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 29–րդ հոդվածի համաձայն սահմանված է. Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում: Ծերության նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ: Ծերության նպաստը նշանակվում է ցմահ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ` Իրավաբան.net-ում;

ՄԻՊ-ը պետք է հնչեցնի քննադատություններ, բայց դրանք չպետք է լինեն ինքնանպատակ. Արման Թաթոյան

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի թեկնածուների դիմումների քննարկումը: Անդրադառնալով Արման Թաթոյանին՝ Հովհաննես Սահակյանը նշեց, որ վերջինս ունի համապատասխան կրթական ցենզ ու փորձ՝ օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնելու համար: Արման Թաթոյանն իր հերթին նշեց. «Օմբուդսմենն այն ինստիտուտն է, որը վեր է գործադիր, օրենսդիր ու դատական իշխանություններից, բայց, միաժամանակ, կարող է սրանց […]

Նարեկ Ալոյանն առաջարկում է «թեժ գիծն» անվճար դարձնել

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուի դիմումները: Նիստի ընթացքում օմբուդսմենի թեկնածու Նարեկ Ալոյանը նշեց, որ ՄԻՊ-ը պետք է ոչ թե նստի և սպասի՝ խնդիրներ առաջանան, այլ ջանա այդ խնդիրները կարգավորել, խնդիրները կանխարգելել, այսինքն՝ եթե կա հնարավորություն պետք է ստեղծել այնպիսի միջավայր ու իրավիճակ, […]

«Փորձեք ինձ հեռացնել… էդքան դուխ ունե՞ք». Փոստանջյանը տաքացավ

Պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացում, որտեղ ՄԻՊ-ի պաշտոնի համար առաջադրված երեք թեկնածուներից այսօր կընտրվի մեկը, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Զարուհի Փոստանջյանին խնդրեց անդրադառնալ վերջինիս մասնագիտական որակավորմանը, ապա արձանագրեց, որ Փոստանջյանի դիպլոմը ոչ պետական բուհի դիպլոմ է, ուստի տվյալ հանգամանքին հարկավոր է ուշադրություն դարձնել: Պետաիրավական հանձնաժողովի նախագահը նշեց, որ կդիմի իրավասու մասնագետներին, որպեսզի վերջիններս քննեն այն հարցը, […]

Զարուհուն հավատացողները հիասթափություն կապրեն

Պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացքում Տիգրան Ուրիխանյանը մտահոգություն հայտնեց, որ եթե Զարուհի Փոստանջյանը դառնա ՄԻՊ, ապա նրան հավատացող ու վստահող զանգվածները, փաստորեն, հիասթափություն են ապրելու՝ կորցնելով իրենց լիդերին: Անդրադառնալով այս խնդրին՝ Փոստանջյանը նշեց. Պետք է ասեմ, որ ես խորհրդակցությունից չեմ խուսափում երբեք: Այդ մասին կարող ենք խոսել, քննարկումներ անել: ««Ժառանգությունը» մեր նորանկախ պատմության մեջ իր ուրույն […]

Կոտայքում 20-ամյա աղջիկը շորթման համար նկարահանել է «ընտանիքի տեր» տղամարդու հետ իր սեռական հարաբերությունները. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է 22-ամյա Արևիկ Ա.-ի, նրա մայրիկի՝ 42-ամյա Գրետայի, 19-ամյա ընկերուհու՝ Լենայի ու 35-ամյա ծանոթի՝ Գագիկի գործի դատական քննությունը (բոլոր անունները փոխված են): Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արևիկը փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նույն մարզի ընտանիքատեր բնակիչ, իրենից տարիքով մեծ Կոլյայի հետ: Այնուհետև, 2014 […]

Սարսափի մեջ /վիդեո/

Սիսակյան 3 հասցեի` 4-րդ կարգի վթարային շենքի 8 բնակիչներ այսօր բողոքում էին կառավարության շենքի մոտ, թե քաղաքապետարանը վերաբնակեցման ծրագրով իրենց հետ կնքած  պայամանգիրը խախտելով՝ պայմանավորվածից պակաս  սենյակներ ունեցող բնակարաններ է հատկացնում: «Ինձ, որպես փախստական, մի սենյակ են տվել` Սիսակյան 3 հասցեում: Ընթացքում կողքի սենյակն էլ են հատկացրել, 20 տարի ապրել եմ, հիմա էլ ասում են՝ […]

Հրաժարականի մասին

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին  նորանշանակ արդարադատության նախարարի հրաժարականի վերաբերյալ։ Անգամ անուններ տրվեցին, թե ովքեր են Արփինե Հովհաննիսյանին փոխարինելուայս պաշտոնում ՀՀԿ-ԲՀԿ «ամուսնության» ֆոնին: Henaran.am -ի խնդրանքով ՀՀԿ խոսնակը մեկնաբանել է այս տեղեկությունները: Է. Շարմազանովը մասնավորապես նշել է. «Այդ մասին կարդացել եմ մամուլում։ Կարծում եմ, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Գոնե ինձ համար, դրանք որևէ աղերս չունեն իրականության […]

Հղի կանայք պահանջում են դադարեցնել հետապնդումը

Երկու հարյուր հիսուն  հիվանդներ ու հղի կանայք պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը ծննդկան Մերի Մարգարյանի մահվան համար մեղադրվող, «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ: Բժշկուհու փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ 250 հիվանդներ եւ հղի կանայք այս պահանջով դիմում են ուղարկել Գլխավոր դատախազություն եւ Քննչական կոմիտե: «Մարդիկ դիմում են գրել ու ասելիք ունեն: […]

Հարկայինի զոհերը /վիդեո/

Ավտոներկրող Կամո Մարությանը դեռ 2009, 2010 թվականներին ԱՄՆ-ից երկու ավտոմեքենա է ներկրել և նույն տարում վաճառել. «Ես մաքսազերծման ժամանակ բոլոր հարկերն ու տուրքերը մուծել եմ, անցավ որոշ ժամանակ՝ ինձ հարկային տեսչություն կանչեցին, և ինձ վրա ակտ ձևակերպեցին, որպես ապօրինի ձեռնարկատեր. մեկ տարվա մեջ երկու ավտոմեքենա վաճառելը համարվում է ապօրինի ձեռնարկ: Բայց չէ որ մաքսազերծման համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված