01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Թույլ տվեք այդ տղան մտնի իր գործի մեջ. Լարիսա Ալավերդյանը՝ Արման Թաթոյանի մասին

«Ես դեմ եմ, որ նոր պաշտոն անցնող մարդու նկատմամբ սկսում են կասկածներ ունենալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջ պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի համար ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի ընտրությանը:

«Թույլ տվեք այդ տղան մտնի իր գործի մեջ։ Փորձեք դրականորեն լինի քննադատությունը, օժանդակությունը: Մարդու իրավունքների պաշտպանը մեր նման երկրներում չի կայանալու առանց ԶԼՄ-ների և առնաց հասարակական կազմակերպության օժանդակության»,-ասաց նա և նշեց, որ  Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը  պետք է  թանկ լինի:

«Արման Թաթոյանը կուսակցության անդամ չի, ինքն ուղղակի փոխնախարար է, դա ավելի քիչ առնչություն ունի իշխանության հետ, որքան Արմեն Հարությունյանն է ունեցել՝ ներկայացնելով գործող բավականին կոշտ նախագահի դեմքը մի գործընթացում, որը կոչվում է Սահմանադրական փոփոխություններ»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով  Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը՝ Ալավերդյանը նշեց, որ նա ունի մի որակ, որն անփոխարինելի է և դա անվախությունն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ