23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արթուրի գերեզմանին մի գրամ հող չկա. դաժան ու ահասարսուռ մանրամասներ /վիդեո/

Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի ծնողները շարունակում են պայքարել արդարադատության հասնելու համար:

«Տղայիս վրա հող չեմ լցրել ու չեմ լցնելու մինչև Ջհանգիրյան Մարտինը չպատժվի:Գերեզմանը տան նման եմ սարքել՝ մի գրամ հող չկա վրան: Երբ ուզեմ դագաղը դուրս կբերեմ: Չեմ հանգստտանա երբեք: Երեք որդի եմ ունեցել, բայց Արթուրիս ցավը ուրիշ էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իրինա Ղազարյանը:

Ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը ըստ պաշտոնական վարկածի մահացել է ուղեղում առաջացած կայծակնային ուռուցքից: Մայրը՝ Իրինա Ղազարյանը սակայն վստահ է, որ տղային սպանել է հրամանատարը: Նա տարիներ շարունակ պայքարում է արդարությունը բացահայտելու համար:

«Սեպտեմբերին տղայիս նախագահի հրամանագրով մեդալ տվեցին: Ո՞ւմ բերանն են ուզում փակել այդ երկաթի կտորով: Արթուրիս դաժանաբար սպանեցին ու տվեցին ձեռքս: Մեդալ են տվել արիության համար: Հետախույզ տղես դիրքերից պետք է իջներ ու սև բերետ ստանար, բա ինչի՞ չտվեցին»,-բողոքեցին Արթուր Ղազարյանի ծնողները:

Արթուր Ղազարյանի ծնողները ներկայացրին նաև բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են դիահերձման ժամանակ:

Էթիկայի նորմերը չխախտելու համար ներկայացնում ենք միայն այն լուսանկարները, որոնք մի փոքր պարզ են դարձնում իրականությունը:

«Այս նկարում Արթուրի շորերը արյունոտ են: Եթե կայծակնային ուռուցքից է մահացել շորերը ինչո՞ւ են այս վիճակում»,-հարցադրում արեց Արթուրի հայրը:

12735967_1750941415138518_534961951_n12714089_1750941491805177_766875787_n (2)

«Արթուրի ձեռքերը վնասված էին սա էլ անհասկանալի է»,-մյուս նկարը ցույց տալով ասաց հայրը:12735701_1750941445138515_605611911_n

«Արթուրը կոլա ու սնիկերս էր սիրում, դրա համար կրծքին եմ դրել»,-արցունքները չխնայեց մայրը:

12714324_1750941475138512_1970271501_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ