251միլիոն դրամ է հափշտակվել բյուջեից
Արթուր Հովհաննիսյանը, ըստ մեղադրական եզրակացության, 2007թ. ապրիլից մինչև 2013թ. սեպտեմբերի ամիսը զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի տնօրենի, ինչպես նաև ինժեների պաշտոնները: Տևական ժամանակ փաստացի ղեկավարել է տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպություն հանդիսացող ընկերությունը և որպես տնօրեն, ունենալով ընկերության կանոնադրությամբ սահմանված կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր եղբոր` Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, շահադիտական նպատակով նույն ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ կեղծել է ընկերության պահեստից ապրանքանյութական արժեքների դուրս գրման վերաբերյալ պաշտոնեական փաստաթղթեր, iravaban.net-ը:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ այդ եղանակով Արթուր Հովհաննիսյանը Երևան քաղաքի Կենտրոն համայնքի, այնուհետ Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 12 մլն ՀՀ դրամ: Բ Բացի այդ, 2009 թվականի հունվար ամսին նախնական համաձայնության գալով նույն ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանի, աշղեկներ Սամվել Եղոյանի և Գյուլիզար Շամոյանի հետ, միավորվել են խմբով հափշտակություն կատարելու համար, որից հետո 2009-2013 թվականներին Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից հափշտակել է որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ միջոցներ հաշվարկված ընդհանուրը առանձնապես խոշոր չափերի` 251 մլն 197 հազար ՀՀ դրամ: Այս գործով մեղադրանք է առաջադրվել «Կենտրոն մաքրույթյուն» ՓԲԸ-ի ևս 12 աշխատողների: