17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արագաչափերի տուգանքները չպիտի գերազանցեն նվազագույն աշխատավարձը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է` շարունակվում են ՀՀ ավտոճանապարհներին երթևեկության վերահսկողության  իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները։

2016 թվականի փետրվարի 17-ից Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղադրված արագաչափ սարքի միջոցով արձանագրվելու են նաև հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:

Իսկ փետրվարի 22-ից գործարկվելու են Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցում տեղադրված երկու արագաչափ սարքերը, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Արդյո՞ք արագաչափերի ու տեսախցիկների առկայությունը  հնարավորինս կանխում է վթարներն ու դժբախտ պատահարները և վերջապես, որքանով է արդարացված այն, որ աստիճանաբար աճում է արագաչափերի ու տեսախցիկների չափը, չնայած քաղաքացիների դժգոհությանը:

«Դժվար է ասել՝ տեսախցիկների ու արագաչափերի ավելացումը լավ է, թե վատ։ Սա ունի իր դրական ու բացասական կողմերը։ Թեև այժմ ինձ մոտ չկան վիճակագրական տվյալներ, բայց մի բան կարող եմ ասել` տեսախցիկների ու արագաչափերի տեղադրումից հետո վթարների թիվը պակասել է։ Միաժամանակ, պետք է ասել, որ տուգանքների չափը շատ մեծ է,-Henaran.am-ի հետ զրույցում ընդգծեց ««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

-Մենք ջանք չենք խնայել. բանակցել ենք, առաջարկներ ենք ներկայացրել պատկան մարմիններին, որպեսզի վերանայեն տուգանքների չափերը։ Կարծում եմ՝ այդ տուգանքները չպիտի գերազանցեն նվազագույն աշխատավարձի չափը։ Տուգանքների չափերն այնքան մեծ են, սա ընդունելի չէ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ