20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կալանավորված ազատամարտիկը հացադուլ է արել

Արթուր Վարդանյանի ղեկավարած զինված հանցավոր խմբի գործով կալանավորված ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը, որը կալանքի տակ է երկու ամսից ավելի, հացադուլ է հայտարարել: Մեր զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ Աղասի Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել փետրվարի 15-ից, նա գտնվում է հացադուլավորների համար նախատեսված խցում, վիճակը գնահատվում է բավարար: Հիշեցնենք, որ Աղասի […]

«Ծեծ, որ չէ՞ր եղել»

Ոստիկանությունը հաստատում է Վարդան Ղուկասյանի ու նրա որդու կողմից  բռնցքամարտի հայտնի մարզչին ու մի քանի այլ գյումրեցիների ծեծի ենթարկելու լուրերը, բայց և միաժամանակ կասկած հայտնում այդ պատմության իսկության առնչությամբ` դեպքի մասին հաղորդագրությւնը վերնագրելով` «Ծեծ, որ չէ՞ր եղել»: Փետրվարի 11-ին Գյումրիում հերթական միջադեպն էր գրանցվել նախկին քաղաքապետի, նրա որդի Սպարտակ Ղուկասյանի ու նրանց թիկնապահների մասնակցությամբ, տեղեկացնում […]

Գյումրեցու ականջ կտրող կասկածյալը ձերբակալվել է

Երեկ Շիրակի մարզում վիճաբանության ժամանակ 23-ամյա երիտասարդի ականջը կտրելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով: Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից հավելելով, որ կասկածյալը ձերբակալվել է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեպքը տեղի է ունեցել Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ: Գյումրեցի 23-ամյա երիտասարդը դեպքից հետո […]

Մեկ տարվա ազատազրկում՝ ՀՀ սահմանը ապօրինի հատած աֆղանստանցուն

Հայաստանի սահմանն ապօրինի հատած, աֆղանստանցի Աբդուլսալամ Մեհմեդռեհիմին դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է  արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալը՝ նշելով, որ զղջում է կատարած հանցանքի համար: Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Աբդուլսալամ Մեհմեդռեհիմին չի ունեցել Թուրքիայից Հայաստան մուտք գործելու համար համապատասխան փաստաթուղթ: 2015-ի […]

Բերանը կարելուց հետո ոստիկանները հանգիստ են թողել /վիդեո/

Հովհաննես Կարապետյանը անցած տարվա դեկտեմբերին  կարել էր  բերանը և հացադուլ հայտարարել Ազատության հրապարակում: 28 ամյա երիտասարդը ծայրահեղ քայլին դիմելու համար հստակ պատճառաբանություն ուներ. «Այս ծայրահեղ քայլին եմ գնացել, քանի որ հասկացել եմ, որ Սահմանադրական փոփոխությունները մեր երկիրը ընդհանրապես կործանեցին և մեզ հարկավոր է անհապաղ իշխանափոխություն»: Ավելի ուշ Կարապետյանը քանդեց բերանի կարերը և հայտարարեց, որ հացադուլը ուղղված […]

Եվրոպան ձեռք է քաշում հայ ընտանիքը քանդելուց. Իրավունք

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին սենսացիոն հայտարարություն արեց, որ Եվրամիությունը մտադիր չէ Հայաստանում ընտանեկան արժեքների ձեւավորման գործընթացում  փոփոխություններ մտցնել: «Հայաստանը առանձնահատուկ դեպք է, իրավիճակն այստեղ բավականին տարբերվում է։ Անձամբ ես կոչ եմ անում անել ամեն ինչ, որպեսզի այդ իրավիճակը չփոխվի»,– ասաց Սվիտալսկին։ Նա հավելեց, որ Հայաստանը պետք է հպարտանա իր ընտանեկան արժեքներով, քանզի Հայաստանում շատ քիչ […]

Վերջնականապես խափանվեց. Իրավունք

Դատելով տեղեկատվական դաշտի վարքագծի որոշ նրբերանգներից, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարից որոշ արտահոսքերից, ՀՀ երկրորդ նախագահին անհանգստացրել են որոշ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել վերջերս: Դրանք երեքն են՝ ԱԱԾ նոր պետի նշանակման ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած հակակոռուպցիոն շեշտադրումները, Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հիմնարար ելույթում պետական չինովնիկներին առաջադրված չափանիշները, ինչպես նաեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծումը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռոբերտ Սեդրակիչը մտավախություն ունի, […]

Կօրինաչափեն ՀԿ-ներին

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին լսումներ է կազմակերպելու` քննարկելու կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, ՀԿ-ների գործնեության օրենսդրական կարգավորումների շուրջ տեւական ժամանակ է անհամաձայնություն կա գործադիրի եւ հանրային սեկտորի միջեւ:

Արագաչափերի տուգանքները չպիտի գերազանցեն նվազագույն աշխատավարձը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է` շարունակվում են ՀՀ ավտոճանապարհներին երթևեկության վերահսկողության  իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները։ 2016 թվականի փետրվարի 17-ից Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղադրված արագաչափ սարքի միջոցով արձանագրվելու են նաև հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը: Իսկ փետրվարի 22-ից գործարկվելու են Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցում տեղադրված երկու արագաչափ […]

«Մաֆիան» անցնում է Կուտոյանի կողքով

Զարուհի Փոստանջյանի սուրն անցնում է նորանշանակ ԱԱԾ տնօրեն Գեւորգ Կուտոյանի կողքով: Պատգամավորը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ Գեորգի Կուտոյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելու պահանջով։ Փոստանջյանը նշել է, որ խախտվել է  «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, ըստ որի՝ այդ պաշտոնում «կարող է նշանակվել ազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված