20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայ հետախույզը Ադրբեջանին տեղեկատվություն է վաճառել

Պետական դավաճանության մեջ մեղադրվող՝ հետախուզության պետ, կոչումով մայոր 38-ամյա Գարիկ Մարությանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին  տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մ.-ն 1997-2014թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը: Ծառայությունն ավարտելուց հետո 2015թ. հուլիսին նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով ծանոթացել […]

Սուսաննան թալանել է իրեն վստահված բնակարանը

Մարտի 11-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1966 թ. ծնված Մարինե Ա.-ից ահազանգ է ստացվել, որ մարտի 7-ի ժամը 11.00-ից  մարտի 9-ի ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում, հարևանուհին` 1968 թ. ծնված Սուսաննա Մ.-ն, օգտվելով իր բացակայությունից և տան բանալիներն իրեն վստահված լինելու հանգամանքից, տնից գողացել է 23.000 դրամ և բանկային քարտը, որի մեջ եղել է 30.000 […]

Կողաշրջված երթուղայինի ուղեւորները տեղափոխվել են Էրեբունի բկ. նոր մանրամասներ

Երեկ երեկոյան Երեւանի Սասունցի Դավիթ եւ Մուրացան փողոցի խաչմերուկներում ժամը  20:10-ի սահմաններում բախվել Audi մակնիշի եւ 11 համարի երթուղայինը: Արդյունքում երթուղայինը կողաշրջվել է, 9 հոգի հոսպիտալացվել է: «Ոչ ծանր վնասվածքներով բոլոր տուժածները տեղափոխվել են «Էրեբունի»  բժշկական կենտրոն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց  «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց […]

Սկանդալ. ծնողները երկար տարիներ բռնաբարել են տղային /վիդեո/

ԱՄՆ-ում սկանդալ է հասունացել՝ կապված երեխայի որդեգրման հետ։ 23-ամյա Դենիս Ֆլիննը, ում ժամանակին որդեգրել էին ամերիկացի ամուսինները Ռուսաստանից, հայտարարել է, որ իր խորթ ծնողները իրեն երկար տարիներ սեռական բռնության են ենթարկել։ Երիտասարդն ասել է, որ իրեն 9 տարեկանում որդեգրել են ու տարել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Տանելուց հետո 10 տարի նրանք իր նկատմամբ սեռական բռնություններ են […]

«Ուրարտու» ռեստորանի մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ուրարտու» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ.  տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժինը։ Ըստ նախնական տվյալների՝ 2016 թվականի մարտի 10-ին՝ ժամը 19:30-ին, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ արձակվել  […]

Վարդգեսը հաճախորդներ է հրավիրել կնոջ հետ պառկացնելու համար

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ սկսվում է Վարդգես Պ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ Վարդգես Պ.-ն իր կնոջը՝ Մելանյային (անունը փոխված է) խոցելի վիճակի մեջ է դրել՝ վերջինիս ու այլ տղամարդու սեռական հարաբերության տեսաձայնագրությունը ինտերնետային կայքում ու կնոջ հարազատների շրջանում հրապարակելու սպառնալիքներ է տվել, ինչպես նաև պարբերաբար կնոջ նկատմամբ […]

Դատարանում հրապարակվել են Պերմյակովի գործին կցված լուսանկարները

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում մարտի 11-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին հրապարակվել են գործին կցված փաստաթղթերն ու լուսանկարները: «Արմենպրես»-ի թղթակցին դատարանի դահլիճում հասանելի են դարձել գործին կցված լուսանկարները, որոնցից ներկայացնում ենք միայն մի քանիսը:        

Թուրքիայի հետախուզությունը փորձում է հայկական ծագում գտնել Դինքին սպանողների անցյալում

Պոլսահայ հայտնի լրագրող, հասարակական գործիչ, Թուրքիայում հայերեն և թուրքերն հրատարակվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության առթիվ հարուցված քրեական գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել, գրում է Ermenihaber.am-ը: «Ակոս» -ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ գործին կից մի փաստաթղթից պարզ է դարձել, որ սպանությունից անմիջապես հետո Թուրքիայի հետախուզական մարմիններն ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու համար, […]

Պերմյակովի 7 ծառայակիցները չեն ներկայացել դատարան

Այսօր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում կես ժամ ուշացումով մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը: Այսօրվա դատական նիստում առաջինը վկայություն է տվել սահմանապահ ջոկատի վարորդ Ռոմիկ Խաչատրյանը, ով նշել էէ, որ իրենք տարվա մեջ երկու անգամ պլանային աշխատանքներ են իրականացնում ուղեկալի տարածքում` ուղեկալի […]

Դրամապանակը վարորդն էր գողացել

Ոստիկանության Մաշտոցի հետաքննության բաժանմունք դիմած կինը հայտնել է, որ տաքսի ավտոմեքենայում է թողել դրամապանակը, որում եղել է 150 դոլար, 10.000 դրամ, սուպերմարկետի կուտակային և բանկային քարտեր: Ոստիկանները պարզել են, որ դրամապանակը գողացել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1982 թ. ծնված Հովհաննես Հ.-ն, ով հայտաբերվել և տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի