06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դանակահարություն Սարի թաղում. վիրավորներից մեկը մահացել է

Անցած գիշեր Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով և ըստ տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել Սարի թաղից:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից մեկը, ում տվյալները ճշտվում են, ճանապարհին մահացել է (վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում, առաջին մակերեսի կտրած-ծակած): Վիրավորներն են` հասակակիցներ, 18-ամյա Ռուբեն Պարգևի Կարապետյանը, Սամվել Արմենի Գասպարյանը և Սերգեյ Հրաչի Օսիպովը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներն ու մահացածը հիվանդանոց են տեղափոխվել Սարի թաղի թիվ 47 դպրոցի մոտից:

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են կոշիկ, գլխարկ, քարեր, իսկ մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են ՎԱԶ-2108 մակնիշի 89 ՏP 089 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ կան արյան հետքեր:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներին նշված ավտոմեքենայով են տեղափոխել հիվանդանոց ու ճանապարհին վարորդը բախվել է կայանված «Mersedes»-ին, որից հետո վիրավորներին սեւ գույնի BMW-ով են տեղափոխվել:

Առավել մանրամասն՝shamshyan.com կայքում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ