28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կաշառք տվին, վերցրա’, ոչ էլ ատկազ արա. գեներալի տրամաբանությամբ /վիդեո/

Գեներալ Սեյրան Սարոյանն  այսօր ԱԺ-ում  պատասխանեց լրագրողների հարցերին` անդրադառնալով նաև Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցությանը:

«Սաղ աշխարհը կուսակցություն  բացել է, թող մի հատ էլ ինքը բացի, ի՞նչ անենք, մարդ ա, թող բացի»:

Քաղաքական ուժը, որ ըստ տեղեկությունների նախկին ԱԳ նախարարը պատրաստվում է կյանքի կոչել, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ պրոյեկտ է լրագրողի դիտարկմանը Սարոյանն արձագանքեց` «Ում հետ ուզում ա, թող բացի»:

Լրագրողները նշեցին, թե ժողովուրդը ազատ ու թափանցիկ, արդար ընտրություններ է պահանջում. արդյո՞ք նոր ընտրական օրենսգիքը առաջընթաց կգրանցի  այս հարցում:

«Մեկ ա, ինչ ձևի ուզում եք, արեք, իրանք բողոքելու են: Լավ ձեն հավաքեցին, ուրեմն ամեն ինչ շատ լավ է: Հիմա եթե դու գնաս, Սարոյանի փոխարեն ուրիշի ընտրես, քո ձեռն ո՞վ կբռնի: Դաժե ասում են` կաշառք տվին, չգիտեմ ինչ տվին: Տվին, վերցրա, ոչ էլ ատկազ արա, համ էլ տնեցիքին օգուտ կտաս: Բայց գնա, քվեախցիկում ումը ուզում  ես, ումը հավանում ես, նրան էլ ընտրի: Որ գնում, մտնում ես ընտրախցի մեջ, քեզ ո՞վ կարա ստիպի»:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ