Քրեական աշխարհն անհանգիստ է. ոստիկանապետն աննախադեպ հավաք է հրավիրել. Ժողովուրդ
«ՀՀ ոստիկանությունը վերջին օրերին տարբեր պատճառաբանություններով քրեական հեղինակություններին բերման է ենթարկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Օրեր առաջ ոստիկանություն են տարվել Յուրա Ուտոեւը, որը առավել հայտնի է Կիեւյանցի Յուրա ածականով, նրա ընկերները եւ հարազատ եղբայրը` Ռոստիկ Ուտոեւը: Ազգությամբ եզդի եղբայրների մոտից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է առգրավվել: Չի բացառվում, որ սա «նախընտրական գույքագրում» կոչվող գործընթաց է:
Բանն այն է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքում քրեական հեղինակությունների մի մասն իշխանությունների առջեւ ստանձնած իր պարտավորությունները չկատարեց, եւ նրանց ինչ-որ բաներ հասկացնելու անհրաժեշտություն կա: Իսկ թե իրականում ինչ նպատակ ունի գործընթացը, դժվար է ասել: Համենայնդեպս, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աննախադեպ մի հավաք է կազմակերպել. նա փակ հանդիպում է ունենալու օպերատիվ ծառայության աշխատակից շարքային օպերների հետ` առանց ղեկավարների»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: