22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կալանավորվեց «analitik.am»-ի տնօրենի օգնականը

Դատարանը քիչ առաջ երկու ամսով կալանավորել է շորթման մեջ մեղադրվող, «analitik.am»-ի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանին: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Վ.Գիշյանի պաշտպան, փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ տարակուսանք հայտնելով, որ անգամ գրավ չկիրառվեց: Պաշտպանը նշեց, որ սա ամենաապօրինի որոշումներից մեկն է, որն ինքը երբևէ տեսել է իր փաստաբանական գործունեության ընթացքում, շատ զարմացել ու հիասթափվել է դատական համակարգից: Փաստաբանը […]

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման հարցերով նիստ է անցկացվել

Այսօր` մայիսի 6-ին տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Անդրադառնալով թմրամոլության հակազդման առաջնահերթություններին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հատկապես պատանիներին ու երիտասարդներին այդ ախտից զերծ պահելու պատասխանատվությունը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառութան հետ կապված ընդհանուր վիճակի, 2015 թ. և 2016 թ. առաջին եռամսյակում արձանագրված դեպքերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի […]

ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն Արցախի արտաքին քաղաքականության գերակայություններից է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր փաստաթուղթ, որի մշակմանը ԼՂՀ-ն չի մասնակցել, կենսունակ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին eadaily.com-ին ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով հարցին` ինչպիսի՞ն է ԼՂՀ դիրքորոշումը «մադրիդյան սկզբունքներ»-ի փաստաթղթի նկատմամբ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է մասնակցի բանակցային պրոցեսին որպես լիարժեք կողմ և իր անմիջական մասնակցությունն ունենա հակամարտության վերջնական […]

Պերմյակովի գործով դատակոչված վկաները հրաժարվել են ներկայանալ դատարան

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական քննությունը: Նիստի ընթացքում ներկայացվեցին փորձարարության արդյունքները: Ընթերցվեց փորձարարության արձանագրությունը, որում մանրամասն նկարագրվում են Ավետիսյանների տանը Պերմյակովի իրականացրած գործողությունները: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` փորձարարությունը, որն իրականացվել է ռուսական կողմի դատավարության ընթացքում, պատրաստել է Ավետիսյանների տան նույնությամբ մակետ- տնակ, որտեղ […]

analitik.am կայքի տնօրենին տեղափոխել են դատարան, քննարկվում է նրան կալանքի ենթարկելու հարցը

Քիչ առաջ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխվել analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը: Այս մասին գրում է Shamshyan.com  կայքը: Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ա. Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում է շորթում կատարելու մեջ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

20 տարի անց հաջողվել է գտնել սերիական մարդասպանին /վիդեո/

Նովոսիբիրսկում բացահայտել են 20 տարվա վաղեմություն ունեցող դաժան սպանությունները։ Այն ժամանակ սերիական մարդասպան է գործել, նրա առաջին զոհին՝ երիտասարդ աղջկան, հայտնաբերել են 1998 թվականին։ Այն ժամանակ սպանությունների առթիվ հազարավոր վկաներ են հարցաքննվել, սակայն միայն այսօր է հաջողվել գտնել մարդասպանին՝ բացառապես ժամանակակից տեխնոլոգիաների՝ ԴՆԹ հետազոտության շնորհիվ։ Ցավոք, սերիական մարդասպանի զոհ են դարձել 17 աղջիկներ։ Պարզվել է […]

ՀՀ ՀՔԾ վարույթ է ընդունվել «analitik.am»-ի աշխատակիցների կողմից շորթում կատարելու վերաբերյալ քրգործը

ՀՀ ԱԺ պատգամավորը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ […]

Գյումրիում կշարունակվի Վալերի Պերմյակովի դատական նիստը

Գյումրիում այսօր կշարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Մայիսի 6-ին կայանալիք դատական նիստի ընթացքում կհրապարկվեն փորձարարության տեսաձայնագրությունն ու լուսանկարները: Սա այն գործընթացն է, որի ընթացքում Պերմյակովը ներկայացրել էր Ավետիսյանների տանն իր գործողությունների մանրամասները: Ինչ վերաբերում է ապրիլի 29-ին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների հրապարակման փուլին, նիստի ընթացքում հրապարակվել են Պերմյակովի նախաքննական […]

Թակարդից պրծնելու շանսեր Ալիեւը չունի. Իրավունք

Ուղիղ 22 տարի առաջ Բիշքեկում կնքվեց ղարաբադյան պատերազմում զինադադարի ոեժիմ հաստատելու պայմանագիր, որն իր հետագա զարգացումներով մի կողմից՝ հաստատեց մինչ օրս աննշան փոփոխություններով պահպանվող  հայ-ադրբեջանական շփման գիծը, մյուս կողմից՝ լավ թե վատ, դեռ պաշտոնապես գործող հրադադարը։ Չնայած այդ երկու տասնամյակի հարաբերական անդորրին, մինչ օրս Էլ չի դադարում վեճը թե` հայկական կողմի համար ճիշտ էր այդ պայմանագրին գնալը։ Նկատենք, որ վերջին ամսվա իրադարծությունները […]

Հարկադիրը նշել է կազմավորման 18-ամյակը

Հայաստանում մայիսի 5-ը նշվում է որպես հարկադիր կատարողի օր։ Այս կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում խոսքով հանդես է եկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։ Շնորհավորելով աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նա մասնավորապես նշել է, որ այդ 18 տարիների ընթացքում Ծառայությունը անցել է բարդ և պատասխանատու ճանապարհ, ունեցել մի շարք դժվարություններ և խոչընդոտներ, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի