04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քննարկում են ունեցել երեխաների պաշտպանությանը վերաբերող հարցերի շուրջ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրերս ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ նար հետ քննարկել երկկողմ համագործակցության խնդիրներ:

ՀՀ ՄԻՊ-ի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Պաշտպանի ինստիտուտի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանության միջեւ համագործակցության օրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի շրջանակ, այդ թվում՝ երեխաների եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը՝ դեսպան Ֆարնուորթը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում շարունակելու է աջակցել Պաշտպանի աշխատակազմի գործունեությանը, ինչպես նաեւ Օմբուդսմենի եւ Միացյալ Թագավորության դեսպանության միջեւ գործընկերային եւ սերտ հարաբերությունների ամրապնդմանը:

Պաշտպան Արման Թաթոյանը, բարձր գնահատելով Միացյալ Թագավորության դեսպանության դերն ու իրականացրած աշխատանքները, հայտնել է դեսպանության հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու եւ փոխգործակցելու իր պատրաստակամությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ