18 Մայիսի, Saturday, 2024
KFC

140 քաղաքական գործիչներ, միլիարդատերեր` օֆշորներում. ովքեր են նրանք /վիդեո/

Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը հրապարակել է «Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալների որոնելի բազա, որը պարունակում է ավելի քան 320,000 անձանց եւ օֆշորային ընկերությունների տվյալներ, ընդհանուր առմամբ՝ 11.5 միլիոն փաստաթուղթ:

Բազան ամբողջությամբ հասանելի է այս կայքէջում:

Վերլուծաբանների խոսքով, «Պանամական փաստաթղթերը» բացահայտում են կոռումպացված երկրների եւ գործիչների մութ իրականությունը.

«Մեր տվյալներով, միայն զարգացող երկրներից յուրաքանչյուր տարի ապօրինի դուրս է բերվում մեկ տրիլիոն դոլար: Դա ավելի է, քան այդ երկրների կողմից ստացվող միջազգային օգնությունն ու արտասահմանյան ներդրումներըե, – ասում է «Գլոբալ ֆինանսական ազնվություն» հաստատության գործադիր տնօրեն Թոմ Քարդամոնը:

«Պանամական փաստաթղթերը», որոնք բացահայտեցին ավելի քան 140 քաղաքական գործիչների, միլիարդատերերի, քրեական հեղինակությունների եւ թմրանյութերի խոշոր վաճառքով զբաղվող հանցագործների անուններ, արդեն իսկ լուրջ բողոքներ եւ քննադատություն է առաջ բերել Իսլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Պակիստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում եւ Ռուսաստանում: Համաշխարհային Բանկի գործադիր տնօրեն Սրի Մուլյանիի խոսքով, քննադատության հիմնական պատճառը օֆշորային հաշիվների փակ բնույթն է.

«Երբ քաղաքացիները տեսնում են, որ իրենց առաջնորդներից կամ մեծահարուստներից ոմանք հաշիվներ են պահում դրսում, հարց են տալիս, թե ի՞նչն է դրա պատճառը, եւ ակնկալում են իրոք կարեւոր պատճառաբանություն ստանալ»:

Նոր հրապարակված տվյալները պարունակում են Հայաստանի Հանրապետության ընդամենը 37 քաղաքացու անուն, մինչդեռ հարեւան Ադրբեջանից այստեղ կա 127, իսկ Վրաստանից՝ 82 քաղաքացու անուն: Ռուսաստանն այս բացասական մրցույթի առաջնորդների թվում է:

«Պանամական փաստաթղթերը» պարունակում են ավելի քան 6,200 ռուսաստանցու անուն, այդ թվում՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած միլիարդատերերի ու երաժիշտների անուններ: Ընկերակցության մանրազնին աշխատանքի լավագույն ապացույցն է դատական հայցերի բացակայությունը, պատմում են ընկերակցության ներկայացուցիչները, ավելացնելով, որ որոշ դեպքերում հրաժարվում են բացահայտել նյութերի վրա աշխատած լրագրողների անունները, քանի որ, օրինակ, Ադրբեջանում լրագրող Հադիջա Իսմայիլովան ձերբակալվել էր ավելի վաղ, հենց Իլհամ Ալիեւի ունեցվածքի մասին հաղորդելուց հետո:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ