22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դեռահաս տղան ու աղջիկը ցած են նետվել տանիքից /ֆոտո/

Արտյոմն ու Լիզան միասին ցած են նետվել 6 հարկանի շենքի տանիքից՝ իրար ձեռք բռնած։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նոր Ուրենգոյում 15-ամյա Արտյոմն ու 15-ամյա Լիզան ջնջել են սոցկայքերի իրենց էջերը, այրել իրենց բջջային հեռախոսներն ու ցած նետվել շենքի տանիքից։ Սկզբում ոստիկանները կարծում էին, որ դեռահասներն ինքնասպան են եղել դժբախտ սիրո պատճառով, սակայն նրանց […]

ՀՀ 11 քաղաքացիներ աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկվել ՌԴ-ում. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ինքնիրավչության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է աշխատանքային թրաֆիքինգի դեպք: Մասնավորապես՝ ձեռք են բերվել բավարար տվյալներ առ այն, որ ՀՀ 11 քաղաքացիներ աշխատանքային շահագործման են ենթարկվել ՌԴ Մուրմանսկ և Կիրովսկ քաղաքներում։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության […]

Ազատության ցուցիչը նաև լրագրողների ծախվածությամբ է որոշվում

Երիտասարդ լրագրողը ձերբակալվել է շորթման կասկածանքով: Լրագրողների մի հատված յուրովի անաչառ է գտնվել ու սա գնահատում է, որպես «գռդոնչի» լրագրողներին վնասազերծելու սկիզբ: Սակայն խնդրին կամենում եմ մոտենալ այլ տեսանկյունից. իսկ ինչի՞ արդյունքում է բուծվում լրագրողի այս տեսակը, արդյո՞ք հենց նույն շորթման տուժողները կոնկրետ այդ կարգի մամուլի կենտրոնների չեն հակել ու «վարժեցրել» այդպիսի գործալոճի ու մտածելակերպի, […]

ԼՂ ԱԺ-ն նոր ՄԻՊ ընտրեց

ԼՂՀ Ազգային ժողովը ձայների 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Ռուբեն Մելիքյանին:  Հիշեցնենք, օրերս Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Ռուբեն Մելիքյանը ծնվել է 1982 թվականին Երևանում: Գերազանցությամբ ավարտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը, ապա ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա): 2008 […]

Սպանություն Գյումրիում

Մայիսի 3-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 36 տան դիմացի հուշարձանի մոտից բուժօգնության են տեղափոխվել 1967 թ. ծնված Աշոտ Է.-ն` «որովայնի աջ առաջակողմնային պատի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ և «որովայնի առաջին պատի ծակած-կտրած վերք թափանցող» ախտորոշմամբ` 1966 թ. ծնված Արթուր  Չախոյանը, որը հիվանդանոցում ժամը 22.00-ի […]

ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց մայիսի 10-ին ժամը 12-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Ի թիվս այլ հարցերի, նիստի օրակարգում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:  

Կառավարությունը կողմ է. ԼՂ ճանաչման հարցը կքննարկի Ազգային ժողովը

Քիչ առաջ կառավարությունը քննարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին՝ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի ու Զարուհի Փոստնջյանի ներկայացրած օրինագիծը:  ՀՀ գործադիր մարմինը հավանություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կմտնի Ազգային ժողով: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մասնավորապես նշեց. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա […]

«Անալիտիկ» կայքի տնօրենը խոստանում է սկանդալային բացահայտումներ անել պաշտոնյաների մասին. Ժողովուրդ

«Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը շորթման կասկածանքով նախօրեին ձերբակալել Է «Անալիտիկե կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին և նրա աշխատակցին։ Նրանք մեղադրվում են Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից 300 հազար դրամ շորթելու մեջ։ Մինչ լրատվական դաշտը երեկ ողջ օրը փորձում Էր հասկանալ, թե ինչ Է տեղի ունեցել, երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ այս պատմության հետ կապված հերթական միջգերատեսչական […]

Սերժ Սարգսյանը չպետք է գնա այդ քայլին. Առավոտ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով` Ղարաբաղի անկախությունը Հայաստանի կողմից  ճանաչելը քաղաքական զինանոցի այն բախտորոշ մեթողներից է, որը չի կարելի նման  հաճախականությամբ օգտագործել։ Հիշեցնենք, որ Հայաստանի կառսվարության մայիսի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված է Ազգային ժողովի պատգամավորներ  Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը։ Այս առիթով իր դիրքորոշումն էր հայտնել նաեւ Լեոնային Ղարաբաղի նախագահի […]

«Նուբարաշենում» կալանավորները բունտ են արել, խփել դռներին, այրել հագուստները. Ժամանակ

Երեկ կեսօրին, ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները, դատարանի որոշմամբ, անակնկալ այցելել են «Նուբարաշենե ՔԿՀ՝ խուզարկություն կատարելու։ Ըստ որում՝ ՔԿՀ աշխատակիցներին չեն թույլատրել մասնակցել խուզարկությանը։ Արդյունքում կալանավորվածները սկսել են բունտ անել, խփել են դռներին, աղմկել, հագուստ հրկիզել՝ պահանջելով, որ ոչ մի դուռ չբացվի։ Բարձրացված աղմուկի հետևանքով ոստիկանության հատուկ նշանակության աշխատակիցները շտապ հեռացել են ՔԿՀ տարածքից, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի