Ինչու է տագնապում ՀՀԿ-ն. Հրապարակ
Նոր Սահմանադրության համաձայն Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը: Իշխող ՀՀԿ-ականները վերջերս հաճախ են տագնապ հնչեցնում, թե պետք է անպայման հասցնել: Աստված չանի
` չընդունվի մինչեւ հունիսի 1-ը: Այդ դեպքում մեզ սպառնում է «սահմանադրական ճգնաժամ: Իսկ ի՞նչ է սահմանադրական ճգնաժամը, ինչո՞ւ է այն այդքան սարսափելի, եւ ինչպե՞ս կարելի Է այն հաղթահարել:
Աժ իրավաբան-պատգամավոր Էդմոն Մարուքյւսնը մեր լրագրողին ասել է, որ նման հասկացություն չկա. «Եթե չընդունվի, ընդամենը կխախտվի Սահմանադրությունը: Բայց դա ոչ մի հետեւանք չի առաջացնի, կարող են 5 օր հետո ընդունել››: Պատգամավորը նկատել է, որ ՀՀԿ-ն այնքան հակասահմանադրական գործողություններ է արել, որոնք չեն հանգեցրել սահմանադրական ճգնաժամի:
«Որ մարդկանց սեփականազրկում են` ճգնաժամ չի առաջանում, ԸՕ-ն մի քանի օր այս կողմ, այն կողմ ընդունելուց պիտի առաջանա››,- հռետորական հարցադրում է արել նա: Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն էլ բացատրել է.
«Եթե Սահմանադրության որեւէ նորմ չի կատարվում, դա կոչվում է սահմանադրական ճգնաժամ: էդ ճգնաժամից երկիրը չի ճաքում, ճգնաժամն այն է, որ խնդիրը չի կարգավորվում մինչեւ սահմանված ժամկետը››: Սահակյանը վստահ պնդել է, որ մենք սահմանադրական ճգնաժամի ականատեսը չենք լինի.
«Առավել քան վստահ եմ, որ մինչեւ հունիսի 1-ը մենք կունենանք նոր Ընտրական օրենսգիրք: Իսկ եթե ԸՕ-ն, այնուամենայնիվ, չընդունվի մինչեւ հունիսի 1-ը, արագ` մի քանի օրում նոր քվեարկություն կկազմակերպեն: «Հետեւանքները ոչ թե իրավական են լինելու, այլ’ քաղաքական››,- լրագրողի հարցին պատասխանել է ՀՀԿ-ականը: Եթե այդ ճգնաժամի արդյունքում ՀՀԿ-ն չի հեռանալու, ապա այդ բառախաղն ինչի համար Է:
Մանրամասենրին ծանոթացեք թերթի այս համարում: