22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դանակահարություն. զոհ և վիրավորներ

Մայիսի 15-ին` ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել 1991 թ. ծնված Սուրիկ Հ.-ն` «որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, 1994 թ. ծնված Լյուդվիգ Գ.-ն` «կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք» ախտորոշմամբ և «կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք» ախտորոշմամբ` 1992 թ. ծնված Սամվել Հովակիմյանը, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել […]

Գուրգեն Արսենյանի որդին երկու ամսով կալանավորվեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ մայիսի 14-ին, բավարարել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու` 20-ամյա Գուրգենի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին տեղեկացանք  ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Դռնփակ դատական նիստը անցկացրել է դատավոր Արմեն Բեկթաշյանը: Նշենք, որ Գուրգեն Արսենյանի տղան կասկածվում է խուլիգանություն կատարելու […]

Տգեղ ծաղիկների ու անհամ կոնֆետների համար կինը ծեծել է ամուսնուն

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով մեղադրվում է ամուսնուն դաժան ծեծի ենթարկելու մեջ։ Կինը կախիչով ծեծել է ամուսնուն, քանի որ նրան դուր չեն եկել նվերները, որոնք ամուսինը նվիրել էր Մայրերի օրվա կապակցությամբ։ Ամուսինը կնոջը կոնֆետներ ու ծաղիկներ է նվիրել, ինչը կատաղեցրել է 42-ամյա Վիրգինա Ստյուարտին, նա սկսել է ծեծել ամուսնուն։ Կինն ասել է, որ […]

Դանակահարություն Երևանում

Մայիսի 13-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 1940 թ. ծնված Փայլակ Ա.-ն եւ հայտնել, որ կնոջ եղբայրը դանակով հարվածել է: Փայլակ Ա.-ի կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժ. 12.30-ին, եղբայրը` 1946 թ. ծնված Ստյոպա Ա.-ն, Ռուբինյանց փողոցի թիվ 10 շենքի հարակից կրպակի մոտ, վիճաբանության ժամանակ, […]

ՀՀ-ում յուրաքանչյուր 3-րդ ընտանիք կարիքի մեջ է. Աշխարհը նշում է ընտանիքի օրը

Ընտանիքի բարեկեցության աստիճանը երկրի զարգացման եւ առաջընթացի ցուցիչն է: Սա պատճառ հանդիսացավ, որ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 1993 թ-ին որոշում կայացրեց մայիսի 15-ը նշել Ընտանիքի միջազգային օրը (International Day of Families): Այս տոնը Հայաստանում նշվում է սկսած 2011 թվակիանից: Ի դեպ նշենք, որ ՄԱԿ-ի կողմից ընտանիքի միջազգային օրվա հաստատումը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը գրավել ընտանիքի բազմաթիվ […]

Տիգրան Ուրիխանյանը հանդես կգա բացահայտող հայտարարությամբ

Երեքշաբթի օրը՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տ. Ուրիխանյանը հանդես կգա բացահայտող հայտարարությամբ «Անալիտիկ»-ի և դրա հետ կապակցված այլ կայքերի հանցավոր խմբի, դրանց հովանավորների վերաբերյալ: Հայտարարությունը կհնչի ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան՝ ժամը 17:00-ից սկսած: Հ.Գ. Պայքարելու ենք մինչև վերջ անկախ պատվիրատուների ու հանցագործների ազդեցությունից ու դիրքից, որոնց համար չկա ոչ օրենքի […]

Դպրոցականը սպանել է ընկերուհուն խանդի պատճառով

Մոսկվայում օրերս 14-ամյա աղջիկ է սպանվել։ Աղջկան գտել են իրենց շենքի մուտքում՝ արյունաքամ լինելիս։ Աղջկան դանակի բազմաթիվ հարվածներով հասցրել են հիվանդանոց, սակայն շուտով նա մահացել է։ Ոստիկանները արագ ձերբակալել են կասկածյալին, նա նույնպես դպրոցական է։ Ինչպես հայտնել են աշակերտների ծանոթները, նրանք հանդիպելիս են եղել, սակայն տղան շատ է խանդել ընկերուհուն, քանի որ իր կարծիքով՝ վերջինը […]

Պատգամավորները խորհրդարանում ծեծել են իրար /վիդեո/

Ուկրաինայի Ռադայում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել պատգամավորների միջեւ։ Այս անգամ փորձել են ծեծել երկրի նախկին փոխվարչապետ, պատգամավոր Ալեքսանդր Վիլկուլին, հայտնում է “Интерфакс-Украина”-ն։ Պատգամավորներից ոմանք վրդովվել են, որ Վիլկուլը ռուսերեն է ելույթ ունեցել։ Նրանք հարձակվել են պատգամավորի վրա ու փորձել ցած գցել ամբիոնից, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։    

19-ամյա աղջկա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Մայիսի 13-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 անձանց: Խուզարկությամբ նրանցից Մերի Փ.-ի (1997 թ. ծնված) մոտ հայտնաբերվել է կանաչավուն զանգված: Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանցիները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ /վիդեո/

Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել: Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները: Ermenihaber.am-ին հայտնել են, որ հայ մարզիկներից Աշոտ Հարությունյանը մենամարտել է ադրբեջանցի մարզիկի հետ ու պարտության մատնել նրան: Մեկ այլ մենամարտում ևս մրցակիցները եղել են հայ և ադրբեջանցի մարզիկները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի