Մանկական կենտրոնի դաստիարակչուհին կոտրել է կույր երեխայի ձեռքը /վիդեո/
Համացանցում են հայտնվել շոկային կադրեր Սուգուտում գտնվող մանկական կենտրոններից մեկից։ Այստեղ խնամում են սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաներին։
Ինչպես պարզվել է, դաստիարակչուհին նախաճաշի ժամանակ կոտրել է կոյւր երեխայի ձեռքը, հայտնում է НТВ-ն։
Այժմ դաստիարակչուհին պնդում է, որ չի ցանկացել վնասել փոքրիկին, պարզապես տղան չի լսել իրեն, չի ցանկացել սնվել, եւ ինքը ստիպված է եղել պինդ բռնել նրա ձեռքը, որպեսզի կերակրի նրան։
Սակայն եթե անգամ դա այդպես է, մի հարց է մնում բաց՝ ինչպես է հնարավոր եղել, որ երկու ժամ շարունակ երեխայի համար շտապօգնություն չեն կանչել, չեն հասկացել, որ ինչ-որ բան այնպես չէ, երբ երեխան ցավից գոռում էր։
Բժիշկ կանչել են երեխայի ծնողները, երբ երեկոյան եկել են նրան տուն տանելու։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։