22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Գերմանիան նույնպես պետք է պատասխանատվություն կրի Հայոց ցեղասպանության համար». Բունդեսթագի պատգամավոր

Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի Ձախ կուսակցության (Die Linke) պատգամավորների պատվիրակության անդամ Մարտին Դոլցերն այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում համալսարանականների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ընդունումն ու ճանաչումը բավարար չեն իրենց կուսակցության առաքելությունը կատարված համարելու համար. կարևոր է նաև, թե ինչ ձևակերպում կստանա Օսմանյան կայսրությունում կատարված ոճրագործությունը: «Բանաձևում պետք է հստակ նշված լինի, որ կատարվածը հենց ցեղասպանություն է: Բացի այդ՝ միայն […]

«Իմաստ չեմ գտնում ապրելուս մեջ…».16 ամյա աղջիկը ինքնասպան է եղել

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի անչափահաս բնակչուհու ինքնասպանության դեպքի առթիվ։ ՀՀ Քննչական կոմիտեից Henaran.am-ը տեղեկացավ, որ մայիսի 14-ին իրենց տան տանիքում հայտնաբերվել է 2000 թվականի հունիսին  ծնված աղջկա դիակը՝  կախված: Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպան է եղել 2016 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 10-ի սահմաններում, տան տանիքում փայտից պարանով կախվելու […]

Կոչ եմ անում Արցախից դուրս ապաստանած թալիշցիներին վերադառնալ. նախարար

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակիչների մի մասը, ովքեր տեղափոխվել են ՀՀ տարբեր բնակավայրեր, գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և ԼՂՀ կառավարության կողմից հոգ է տարվում նրանց վերադարձի մասին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը: Նախարարի խոսքով, ապրիլյան առաջին […]

Սպառնում են Գառնիի ակտիվիստին

Մայիսի 12-ին Գառնիում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո Գառնիի ակտիվիստ Արուսյակ Այվազյանին կրկին սպառնում են: «Սպառնալիքների ավելի շոշափելի փուլ ենք թևակոխել Ազատ գետն ու կիրճը անապատացումից փրկելու պատճառով: Այսօր արդեն 099-22-22-99 հեռախոսահամարից զանգով չսպառնացին, այլ ուղղակի 3 տղամարդ մտան դեղատուն` ինձ մոտ, փորձեցին տիրական ու սպառնալիքի երանգավորում ունեցող պահվածքով վախեցնել ինձ, թե ստուգողներ են ուղարկելու […]

Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործն ուղարկվել է դատարան

Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա դստեր մահվան գործն այսօր՝ մայիսի 16-ին, ուղարկվել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկացանք հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք, որ  Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել […]

Քննություն է կատարվում՝ պարզելու դատապարտյալի հաղորդման մեջ նշված հանգամանքները

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Աշոտ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ մամուլի ծառայությունից։ Մասնավորապես՝ հիշյալ հիմնարկի դատապարտյալ Աշոտ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ […]

Երևանում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանությունը

Այսօր` մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ երիտասարդ աղջիկը Դավիթաշենի կամրջի վրա փորձում է ինքնասպան լինելու նպատակով ցած նետվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային […]

Հարուցվել է քրեական գործ. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 14.05.2016թ.՝ ժամը 19:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով […]

15-ամյա Նելլիին գտել են «Կասկադ»-ի տարածքում

Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 2001 թ. ծնված Նելլի Համլետի Մարգարյանը, ով մայիսի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Մայիսի 15-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Ն. Մարգարյանին Երևան քաղաքի «Կասկադ» համալիրի տարածքում հայտնաբերել և ներկայացրել են բաժին: Նելլի Մարգարյանը […]

Քուռի վտակներից մեկում հայտնաբերվել է հայի դի. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտ

Այսօր` մայիսի 16-ին` ժամը 04.20-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Մառնեուլիի տարածաշրջանի Կաչագան գյուղի հատվածում՝ Քուռ գետի վտակներից մեկից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 2-ից որոնվող, 1960 թ. ծնված ազգությամբ հայ Գ. Պ.-ի դին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մասին տեղեկացվել են ԵՔՎ ՕԿԿ ՕՀ ոստ. մայորը, ԱԱԾ ՕՀ-ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի