Լվովում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպը Ուկրաինայում ՀՀ դեսպանատան ուշադրության կենտրոնում է
Լվովում հայերի և ադրբեջանիցիների միջև միջադեպն Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ուշադրության կենտրոնում է: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
«Հայաստանի ու Ադրբեջանի մարզիկների միջև տեղի ունեցած միջադեպն առաջին իսկ պահից մեր ուշադրության կենտրոնում է: Հյուպատոսին գործուղել եմ Լվով, որպեսզի տեղում պարզի բոլոր հարցերը: Համապատասխան նոտաներ եմ ուղարկել Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը և համապատասխան կառույցներին` պահանջելով, պարզաբանում, ինչպես նաև այն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Դա Եվրոպայի առաջնություն էր, ադրբեջանցիները նույնիսկ ֆեդերացիայի նախագահին էին հարվածել մահակներով»,-ասաց դեսպանը: Նա նշեց, որ երբ մեր հավաքականը մեկնում էր Երևա ն, այնպես էր ստացվել, որ օդանավակայանում էր նաև Ադրբեջանի հավաքականը: Ադրբեջանի պատվիրակությունը ներողություն էր խնդրել հայ մազիկներից:
Ինչ վերաբերում է մայիսի 16-ին հայերի և ադրբեջանիցների միջև տեղի ունեցած բախմանը, ապա դեսպանը նշեց, որ այս դեպքը նույնպես իրենց ուշադրության կենտրոնում է: «Ես զրուցել եմ համապատասխան մարմինների ղեկավարների հետ, իրավապահների հետ կապի մեջ եմ, որպեսզի անվտանգության միջոցառումները խստացվեն: Սպասում ենք հետագա քայլերի: Այս լարվածության պահն անհանգստացնում է, բազմաթիվ գյուղերում, քաղաքներում հայեր և ադրբեջանցիներ են ապրում: Ամեն ինչ անում ենք, որ խնդիրը չխորանա»,-ավելացրեց դեսպանը:
Ուկրաինական Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի քունգ–ֆուի առաջնության ժամանակ ադրբեջանականհավաքականի մարզիկները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝հարձակվելով Հայաստանի հավաքականի անդամների վրա: Հայ և ադրբեջանցի մարզիկների միջև ընթացող մենամարտերիցմեկի վերջում, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել էհարվածել մեր մարզիկին: Ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի քունգ–ֆուի ֆեդերացիայի նախագահ ՆիկոլայՄատուլյովսկուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի մարզիկին: Ստեղծված իրարանցմանն ու ծեծկռտուքին միջամտել ենոստիկանության աշխատակիցները և սաստել անկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Ադրբեջանական թիմը նկատողությունէ ստացել ու որակազրկվել: Ի դեպ, հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակադրբեջանական բանակի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է: