15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աղջկա համար խոսակցությունն ավարտվեց դանակահարությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է մայիսի 16-ին դպրոցի մոտ 12-րդ դասարանի աշակերտների վիճաբանության շարժառիթը, որի ժամանակ նրանցից մեկին պատճառվել է ծանր մարմնական վնաս: 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:03-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, ողնաշարի գոտկային հատվածի ծակած-կտրած չթափանցող և աջ նախաբազկի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 17-ամյա մի բնակիչ:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժածին մարմնական վնասվածքը պատճառվել է դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Նախնական տվյալներով՝ նույն դպրոցի 12-րդ դասարանի 2 աշակերտներ իրենց ընկերների հետ միասին առանձնացել են  դպրոցի հետևամասի հատվածում՝ զրուցելու մի աղջկա վերաբերյալ։ Երկու դեռահասների զրույցը վերաճել է լեզվակռվի, ապա՝ ծեծկռտուքի, որի ժամանակ նրանցից մեկն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել մյուսին։  Կասկածյալը ձերբակալվել է։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ