23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հարյուրավոր զոհված եւ հազարավոր անհետ կորած երեխաներ․ սիրիական սարսափը շարունակվում է /վիդեո/

Հալեպի հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավորներով, օրական այստեղ տասնյակ զոհեր են լինում եւ հարյուրավոր վիրավորներ։ Ցավոք, նրանց թվում կան նաեւ բազմաթիվ երեխաներ։ Հազարավոր երեխաներ էլ անհետ կորած են համարվում: Մանրամասները՝ տեսանյութում

Հելոուինի տոնակատարությունը արյունահեղությամբ է ավարտվել

Ամերիկյան Նյու Յորք քաղաքում փոխհրաձգության արդյունքում 2 հոգի մահացել է, կա 5 վիրավոր։ Կրակոցները արձակել են անհայտ անձինք, որոնց հաջողվել է փախչել դեպքի վայրից։ Նշվում է, որ սպանվածներն ու վիրավորները հավաքվել էին՝ Հեոուինը տոնելու։

Թմրանյութ է օգտագործել և իրացրել /վիդեո/

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 19-ին, ժամը 19:30-ի սահմանում թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով Երեւանի Իսակովի պողոտայից բաժին բերման են ենթարկել Նորագավիթի բնակիչ 30-ամյա Արթուր Խաչատրյանին: Ոստիկանները խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերել են թմրամիջոց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արթուր Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել ստորագրությունը չհեռանալու մասին:

«Հինգշաբթի կկարեմ բերանս…»

Օրեր առաջ Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Երանոսյանն աշխատանքից ազատվելու պատճառով դիմել էր ծայրահեղ քայլի, հայտարարել էր հացադուլ և կարել էր շրթունքները: Արմեն Երանոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր , որ ինքն աշխատել  է Վարդենիսի ոսկու հանքավայրում՝ որպես փականագործ և իրեն անհիմն կերպով ազատել են աշխատանքից, իսկ նա մեծ վարկ է վերցրել, որը չի կարողանում վճարել և ի նշան […]

Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանի կաշառք վերցնելու գործով ձերբակալված փաստաբան Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին  տեղեկացնում է ՀՔԾ-ից: Քրեական գործի նախաքննության ընթացքում կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը: […]

Կուրսանտի սպանության գործով մեղադրվողները վատացել են

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր կրկին հետաձգվել է: Երկու ամբաստանյալների ինքնազգացողությունը վատացել է: Ամբաստանյալին զննած  բժիշկը տեղեկացրել է ,  որ Նորիկ Սահակյանի ճնշումը արձանագրվել է 150,90, նրա մոտ առկա են ստամոքսի խանգարման նշաններ: Վաչե Սահակյանի ճնշումը՝ 130.85, նրա մոտ եւս ստամոքսի խանգարման նշաններ կան, ըստ տեղեկանքի՝ Նորիկ եւ […]

Մեկ արագաչափի արժեքը 11 հազար եվրո է

Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը փոխոստիականապետ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց արագաչափերից, ինչի մասին փոխոստիկանապետն ասաց, որ արագաչափերի հետ կապված պայմանագիրը գործում է մինչև 2036 թվականը, ու դրա շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ ունեն: Արագաչափերի գործարկումը, նրա տեղեկացմամբ, նվազեցրել է ճանապարահատրանսպորտային պատահարների թիվը: Փոխոստիկանապետի խոսքով՝  նվազում է յուրաքանչյուր արագաչափի վրա ընկող գումարները, ինչպես նաև […]

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանությունը 300 միլիոն վնաս է կրել

«Միշտ շահարկվում է, որ ոստիկանների թվով գերբեռնված է, իսկի էլ այդպես չի,  մեր ոստիկանների տեսկարար կշիռը ցածր է այնպիսի երկրներից, ինչպիսիք են  Բուլղարիան, Սլովենիան, Սերբիան, Չեխիան, համադրելի ու մոտ են Էստոնիայի, Ասվտրիայի, Սլովակիայի հետ»,-այսօր 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: «Մենք համաձայն չենք լուրերի ու հասարակական կարծիքի հետ, որ Հայաստանում իբր […]

Կալանավորվեց

1000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալված Իշխան Բարսեղյանը հոկտեմբերի 29-ին երկու ամսով կալանավորվել է: Այս մասին  Հայտնում է  Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր տարածել, որ Իշխան Բարսեղյանը հոկտեմբերի 31-ին նշանակված նիստով ինչ որ որոշում կայացնելու համար քաղաքացուց գումար է վերցնում: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում […]

Աբովյանում դանակահարվել է գիշերային ակումբի տնօրենը. վիրահատությունը տևել է 8 ժամ

Աբովյան քաղաքի «Օլե» գիշերային ակումբում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով  դանակահարվել է ակումբի տնօրենը՝ 31-ամյա Մամիկոն Գրիգորյանը, որը գլխի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ shamshyan.com-ի՝ պարզվել է, որ Մամիկոն Գրիգորյանի հետ գիշերային ակումբում վիճաբանության մեջ է մտել Աբովյանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Արշակյանը, ով արդեն դրսում դանակով հարվածել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի