23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Բերանը կարած Արմենին հրավիրել են ոստիկանություն՝ զրուցելու

Վարդենիսի բնակիչ Արմեն Երանոսյանը ով ի նշան բողոքի Կառավարության մոտ երկու անգամ կարել էր բերանը, այսօր Հելսինկյան ասոցիացիային տեղեկացրել է, որ իրեն զանգահարել են Ոստիկանությունից և հրավիրել զրուցելու,  սակայն, վերջինս չի ներկայանում բաժին, քանի որ իրեն ծանուցագիր չեն ուղարկել: Հիշեցնենք, որ Արմեն Երանոսյանին Կիևյան կամրջի մոտից ոստիկանները տարել էին հոգեբուժարան և իր կամքին հակառակ այնտեղ […]

Արարատ Խանդոյանին դատարանում ծափերով են ողջունել

Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 1-ին, մեկնարկեց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի գործով դատական առաջին նիստը: Արարատ Խանդոյանին դատարանում դիմավորեցին ծափահարություններով: Արարատ Խանդոյանը դատարնում նշեց, որ իրեն հետապնդում են քաղաքական հայացքների համար եւ իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Քրեական գործով մյուս մեղադրյալ Արման […]

Զանգահարել ու խոսել եմ. մարզպետը՝ Վարդենիսի քաղաքապետի ծեծից

Օրերս լուրեր տարածվեց, որ Գեղարքունիքի մարզի Վարդեսնիս քաղաքի ղեկավարին՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին, իր իսկ աշխատասենյակում ծեծել են: Սակայն, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե  նման տեղեկություն չունի: Սակայն դիտարկմանը, թե  իր մարզում քաղաքապետ են ծեծում, իսկ ինքը տեղյակ չէ, նա այլ կերպ արդեն արձագանքեց, թե ծեծելու հանգամանքից տեղյակ չէ, քանի […]

26 ամյա Հովսեփը հետախուզվում էր

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Հովսեփ Ս.-ն։ Նա սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Յուրացնելը կամ վատնելը՝ խոշոր չափերով):

Մոտ 31 դատախազ աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ Գլխավոր դատախազությանը 2017 թվականի պետական բյուջեով հատկացվելու է 4 մլրդ դրամ, որից 89 տոկոսը ծախսվելու է աշխատավարձերի վրա: Այս մասին այսօր խորհրդարանում բյուջեի քննարկմանն ասաց Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Համայակ Նավասարդյանը: Նա նշեց, որ հիմնական խնդիրը պայմանավորված է կենսաթոշակների հետ, 30-31 դատախազ եկող տարվա հունվարի մեկից արդեն ներկայացնելու է վերջնահաշվարկի դիմում՝ աշխատանքից ազատվելու ու թոշակի անցնելու […]

«Մեծ թվով քրեական գործեր են քննվել, որոնցում պաշտոնատար անձինք են ներգրաված»

Հատուկ քննչական ծառայությունը Բաղրամյան 26-ից կախվածության մեջ չէ. այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը պատասխանելով հարցին, թե իրավապահ մարմինները կառավարվում են մեկ կետից: Դիտարկմանը, թե ՀՔԾ-ում հարուցվում են քրեական գործեր այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ, սակայն խոշոր «ձկներին» այդպես էլ բռնել կառույցին չի հաջողվում, նա արձագանքեց. «Ձեր դիտարկմանը համաձայն […]

Տվեք ինձ իմ երեխային. կանայք գրավել են ԴԱՀԿ-ի շենքը

ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ  այսօր առավոտից ընթանում է  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի  կազմակերպած ակցիան: Ակցիայի նպատակն է բարձրաձայնել և հանրայնացնել երեխաների խնամքի հետ կապված դատական վճիռների կատարման հարցերը, որոնք ԴԱՀԿ ծառայության թերի աշխատանքի պատճառով ի կատար չեն ածվում: Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքի  էջից տեղեկանում ենք, որ կանայք «գրավել» են ԴԱՀԿ շենքը: […]

Հնարավոր է փոխմարզպետների կրճատում

ՀՀ կառավարությունը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը. այսօր ԱԺ–ում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Կառավարութան աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը:  ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ինչու փոխմարզպետները չեն կրճատվում, արդյոք դրանք ուռճացված ծախսեր չեն, հատկապես, երբ ստեղծվել էին կոալիցիոն համագործակցության շրջանակներում, բայց շարունակել են պահպանել հաստիքները նաև կոալիցիայի լուծարումից հետո: Նախարարն էլ պատասխանեց, որ […]

Ռադիոլոգը հակասական ցուցմունք է տվել. ովքե՞ր են ծննդկանի մահվան իրական մեղավորները

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր  շարունակվել է  մահացած ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստը: Այսօր ցուցմունք են տվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկները: Ռադիոլոգ Զարուհի Հարությունյանը պատմել է, որ Մերի Մարգարյանին հետազոտել է հուլիսի 27-ին առավոտյան` բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ցուցումով: «Շուշանիկ Բախշյանի ուղեկցությամբ էր եկել, ասաց, որ պետք է հետազոտվի, […]

Վանաձորում 35 ամյա զինվորական է ինքնասպան եղել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Չերկասի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերել գազի խողովակից պարանով կախված Մ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի