27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռադիոլոգը հակասական ցուցմունք է տվել. ովքե՞ր են ծննդկանի մահվան իրական մեղավորները

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր  շարունակվել է  մահացած ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստը:

Այսօր ցուցմունք են տվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկները: Ռադիոլոգ Զարուհի Հարությունյանը պատմել է, որ Մերի Մարգարյանին հետազոտել է հուլիսի 27-ին առավոտյան` բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ցուցումով:

«Շուշանիկ Բախշյանի ուղեկցությամբ էր եկել, ասաց, որ պետք է հետազոտվի, որովհետեւ գանգատվում է ընդհանուր թուլությունից: Ես հետազոտել եմ պտուղը եւ հղիի որովայնի օրգանները: Պտղի մոտ չափավոր սակավաջրություն կար, իսկ Մերիի մոտ էլ փայծաղի մեծացում կար»,- հայտնել է վկան:

Զարուհի Հարությունյանի փոխանցմամբ՝ ավելի ուշ ռենտգեն հետազոտություն է արվել, որի ժամանակ թոքերում էական փոփոխություններ չեն հայտնաբերվել: Ռադիոլոգը նշել է, որ ևս մեկ հետազոտության կարիք է եղել, սակայն սարքի հետ խնդիր է եղել ու որոշվել է հետազոտությունը անել ավելի ուշ:

Դատարանը որոշել է  հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ էական հակասություններ են եղել: Զարուհի Հարությունյանն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ Մերի Մարգարյանի մոտ հայտնաբերվել էր փայծաղի մեծացում, իսկ պտղի մոտ սակավաջրություն, իսկ պորտալարն էլ փաթաթված է եղել:

Քննիչ Բալայանը հետաքրքվել է, թե սարքը, որով հղին պետք է հետազոտվեր, երբ է սարքվել: Զարուհի Հարությունյանը հստակ չի պատասխանել, նշելով, որ  կարծում է, թե  մինչեւ Մերիին բազմապրոֆիլային հիվանդանոց տեղափոխվելը ըստ երեւույթին չի սարքվել:

Նշենք, որ ծննդկանի եւ նորածին նստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այժմ նշանակված է եւս մեկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու արդյոք «Շենգավիթի» բուժաշխատողներից էլի կան այնպիսիք, որոնք մեղավորություն ունեն կատարվածի համար:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ