30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Արարատ Խանդոյանին դատարանում ծափերով են ողջունել

Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 1-ին, մեկնարկեց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի գործով դատական առաջին նիստը:

Արարատ Խանդոյանին դատարանում դիմավորեցին ծափահարություններով:

Արարատ Խանդոյանը դատարնում նշեց, որ իրեն հետապնդում են քաղաքական հայացքների համար եւ իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում:

Քրեական գործով մյուս մեղադրյալ Արման Առաքելյանը նշեց, որ հրաժարվում է հանրային պաշտպան Սյուզան Խչոյանի պաշտպանությունից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը եւ Արման Առաքելյանը հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Արարատ Խանդոյանին եւ Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ