11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բերանը կարած Արմենին հրավիրել են ոստիկանություն՝ զրուցելու

Վարդենիսի բնակիչ Արմեն Երանոսյանը ով ի նշան բողոքի Կառավարության մոտ երկու անգամ կարել էր բերանը, այսօր Հելսինկյան ասոցիացիային տեղեկացրել է, որ իրեն զանգահարել են Ոստիկանությունից և հրավիրել զրուցելու,  սակայն, վերջինս չի ներկայանում բաժին, քանի որ իրեն ծանուցագիր չեն ուղարկել:

Հիշեցնենք, որ Արմեն Երանոսյանին Կիևյան կամրջի մոտից ոստիկանները տարել էին հոգեբուժարան և իր կամքին հակառակ այնտեղ էին պահել մի քանի օր: Հոգեբուժարանից նրան հանել են Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպանները: Այդ օրվանից սկսած՝ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներն ամենօրյա կապի մեջ են Երանոսյանի հետ:

Նշենք նաև, որ Երանոսյանը  Կառավարության վերջին նիստի օրը նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որ վերականգնեն իր աշխատանքը: Արմեն Երանոսյանն աշխատել է Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրում՝ որպես փականագործ, իսկ այս տարվա հուլիսի մեկին իրեն ազատել են աշխատանքից: Երանոսյանի նամակին դեռևս չեն արձագանքել:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում երեկ՝ հոկտեմբերի 31-ին Երանոսյանը տեղեկացրել էր, որ այս հինգշաբթի պատրաստվում  ՝ նորից կարել բերանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ