23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առեւանգելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածու Կ. Բաժակյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով առեւանգելու, ինչպես նաեւ բռնություն գործադրելով եւ բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել է կատարված հանցագործության հանգամանքները, բավարար […]

Ակցիայի մասնակիցներին քննարկման են հրավիրել. ԴԱՀԿ

2016 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում կազմակերպվել է ակցիա՝ երեխաների խնամքի և տեսակցության հետ կապված դատական ակտերի կատարման առնչությամբ։ Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Հարկադիր կատարման ծառայության Տեսչական և վերլուծական բաժնի պետը, որին և ակցիայի մասնակիցները ներկայացրել են գրավոր հարցադրումներ։ Ակցիայի մասնակիցների հարցադրումներն ուսումնասիրվել են ՀՀ ԱՆ […]

10 տարում 800 լրագրող է սպանվել․ ՄԱԿ

Վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում ավելի քան 800 լրագրող է սպանվել։ Սակայն հանցագործների միայն 10 տոկոսն է պատասխանատվության ենթարկվել։ Այդ մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի ամենամյա զեկույցը։ «10-ից 9 դեպքերում հանցագործները խուսափում են պատժից»,- ասվում է զեկույցում։

Անհայտ ավտոմեքենայի վարորդը երկու կանանց վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի

Նոյեմբերի 1-ին, ժամը 14-ին, երկու կին ոստիկանությունում հաղորդումներ են տվել, որ նույն օրը, ժամը 9.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցի թիվ 5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել իրենց և դիմել փախուստի: Կատարվում է հետաքննություն:

«Թող գնան Սաֆարովի մորից էլ հարցազրուց վերցնեն».սպանված կուրսանտի հայր

«Նոյեմբերի 17-ին լրանում է մեկ տարին, ինչ մեկնարկել են դատական նիստերը և ոչ մի առաջընթաց չկա: Ինձ համար շատ մեծ ցավ է ու սպասման այս վիճակը շարունակական սթրեսի մեջ է պահում ընտանիքս: Կինս շարունակ հիվանդանոցներում է, ես նույնպես առողջական խնդիրներ ունեմ: Ամբաստանյալները մեկ շաբաթ հանգիստ նստում են ՔԿՀ-ում ու հետո գալիս դատարան՝ վատանում են»,-Henaran.am-ի թղթակցի […]

55 հազար դոլարս եմ ուզում, որ տվել եմ Անուշիկին. ազատամարտիկը կդիմի ծայրահեղ քայլի/վիդեո/

Ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը վաղը Կառավարության շենքի մոտ հացադուլ կհայտարարի: Ակդ մասին նա հայտնեց  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում : Իր փոխանցմամբ՝ ազատամարտիկը արդարադատության համակարգի հետ կապված խնդիրներ ունի: «55 հազար դոլարս եմ ուզում, որ տվել եմ Անուշիկին: Իմ արյան գնով ձեռք բերածս գումարն ա: Էլ չեմ կարա, արդեն մի քանի տարի էս վիճակում եմ: Հույսս մենակ […]

9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել պետությանը խոշոր վնաս հասցնելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված եւ քննվող քրեական գործի մասին: Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ մի շարք քաղաքացիներ, գիտակցելով, որ իրենց անվամբ որեւէ գույք հաշվառված չէ եւ չունեն մշտական եկամուտներ ու պարտադիր վճարման […]

Սարի թաղի գործով նախաքննությունն ավարտվեց

Քննչական կոմիտեի՝ Երեւանի քննչական վարչության վարույթում ավարտվել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 3 մեղադրյալների մասով նախաքննությունը։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ Կոմիտեի հաղորդմամբ, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 3 անձի` Ժ.Ավետիսյանին, Հ.Բոյաջյանին եւ Ա.Ադամյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական […]

Սեռափոխ եղած տղամարդու հետ ամուսնացած երիտասարդին սպանել են ամուսնությունից հետո /ֆոտո/

Դաղստանցի Ադամ Ալիեւը վերջերս սեռափոխ է եղել՝ վերածվելով կնոջ, որպեսզի կարողանա ամուսնանալ տղամարդու հետ։ Այժմ զլմ-ները տեղեկություններ են տարածել, որ նա հարսանիքից հետո դաժանաբար սպանվել է։ РЕН-ТВ-ի տվյալներով՝ 25-ամյա Ադամ Ալիեւն ապրել է Դաղստանի Չոնտաուլ գյուղում եւ այս տարվա հոկտեմբերին պաշտոնապես դարձել է Ռաինա անունով կին։ Միջադեպից հետո ավանդապաշտ Դաղստանում իսկական խառնաշփոթ է եղել, տղայից […]

35-ամյա Սյուզաննան բերման է ենթարկվել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանման սրահում, հայտնաբերել և բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սյուզաննա Ա.-ին, որը օգոստոսի 22-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի