27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Թող գնան Սաֆարովի մորից էլ հարցազրուց վերցնեն».սպանված կուրսանտի հայր

«Նոյեմբերի 17-ին լրանում է մեկ տարին, ինչ մեկնարկել են դատական նիստերը և ոչ մի առաջընթաց չկա: Ինձ համար շատ մեծ ցավ է ու սպասման այս վիճակը շարունակական սթրեսի մեջ է պահում ընտանիքս: Կինս շարունակ հիվանդանոցներում է, ես նույնպես առողջական խնդիրներ ունեմ: Ամբաստանյալները մեկ շաբաթ հանգիստ նստում են ՔԿՀ-ում ու հետո գալիս դատարան՝ վատանում են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի  սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Դատական նիստերի շարունակական հետաձգումների մեջ Բարսեղյանը մեղավոր է համարում նաև ամբաստանյալ Գնել Թևոսյանի  պաշտպան Արա Զաքարյանին:

«Դատին չի գալիս, հետո ասում է՝ վատառողջ եմ: Ես կասեի՝ վատառողջը ինքը չէ, այլ իր հեռախոսը: Առավոտվանից զանգահարում էին իրեն ու մինչև կեսօր չէր պատասխանում: Նա փաստաբան է և թող ժամանակին տեղեկացներ, որ չի ներկայանալու դատին»,-նշեց Հայկազ Բարսեղյանի հայրը:

Դատական նիստերի հետաձգումների մեջ մահացած կուրսանտի հայրը միտում է տեսնում.« Գործը հնանում է՝ տերը շնանում է, սա փաստ է: Սա հատուկ ընտրված տակտիկա է: Արա Զաքարյանը շարունակ պնդում է, որ սա ինքնասպանություն է ու ջանք են թափում դա ապացուցելու համար: Հայկազին դաժանորեն սպանեցին, բայց դատական նիստերը առանց հիմնավոր պատճառների հետաձգվում են: Մենք այդպես էլ ուշքի չեն գալիս ու մեր տառապանքը ավելի խորացնում են»:

Արկադի Բարսեղյանը նշեց, որ հատկապես մեծ ցավ են ապրում, երբ լրագրողները անբաստանյալների ծնողների հետ ջերմ զրուցում են. « Նորիկ Սահակյանի մայրը լրագրողին բան էր պատմում: Չեմ հասկանում ինչ պետք է պատմի, երբ որդին հերոսություն չի արել, այլ մարդ է սպանել: Թող գնան Սաֆարովի մորից էլ հարցազրուց վերցնեն: Ես հասկանում եմ , որ լուսաբանումը միակողմանի չի լինում, բայց սա մեր համար ցավ է»,-եզրափակեց Արկադի Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Կուրսանտին դաժանաբար սպանելու, այնուհետեւ կախելու մեջ մեղադրվում են  կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ