14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանությունը 300 միլիոն վնաս է կրել

«Միշտ շահարկվում է, որ ոստիկանների թվով գերբեռնված է, իսկի էլ այդպես չի,  մեր ոստիկանների տեսկարար կշիռը ցածր է այնպիսի երկրներից, ինչպիսիք են  Բուլղարիան, Սլովենիան, Սերբիան, Չեխիան, համադրելի ու մոտ են Էստոնիայի, Ասվտրիայի, Սլովակիայի հետ»,-այսօր 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

«Մենք համաձայն չենք լուրերի ու հասարակական կարծիքի հետ, որ Հայաստանում իբր թե չափից ավելի ոստիկանական ուժեր կան»,-ասաց նա՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե քանի ոստիկան կա Հայաստանում, ու համաձայն չեն արդյոք, որ ոստիկանների թիվը շատ է:

Պատգամավորները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք հարկ կա ոստիկանությանն արտաբյուջե ունենալ, ինչի մասին փոխոստիկանապետն ասաց, որ օրինակ՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ 300 միլիոնից ավել վնաս են կրել, որից 100 միլիոնն է կառավարությունը փոխհատուցել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ