24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրանքները լրացվել են. ՀՔԾ

Զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցության հիման վրա 21 մեղադրյալի նախկինում […]

Սաքունցը կասկածի տակ է դրել դատախազի անաչառությունը

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Վերաքննիչ դատարանը մերժել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի ներկայացրած միջնորդությունը դատախազի բացարկի մասին։ Դատարանի  կարծիքով դատախազի գործողությունների հետ համաձայն չլինելը բացարկի հիմք չէ։ Իրավապաշտպանը որպես հիմք նշել է , որ գործի դատախազ Գեւորգ Գեւորգյանը բավարար ջանքեր չի գործադրել ռուսական կողմից իրականացվող գործի հետաքննության մեջ իրավահաջորդների մասնակցության հարցում։ Ի վերջո իրավապաշտպանը […]

Մոսկվայում գործարարի են սպանել․ նա 1,5 միլիարդ պարտք ուներ /ֆոտո/

Նախօրեին երեկոյան Մոսկվայի բիզնես-կենտրոններից մեկի մեքենաների կայանման վայրում տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով։ Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը 50-ամյա գործարար Իգոր Մեկլերն է, նրա ընկերությունը զբաղվում էր ռադիոակտիվ նյութերի պահպանմանբ, հայտնում է Life-ը։ Նշվում է, որ գործարարը 1,5 միլիարդ ռուբլու պարտք ուներ, բանկերից գումար էր վերցրել ու չէր կարողացել վճարել։ Սպանության գլխավոր շարժառիթը […]

Արման Թաթոյանը քննարկել է նոր օրենսդրական փոփոխությունները խոշտանգումների կանխարգելման ոլորտում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեիհատուկ հրավերով Ժնևում մասնակցել է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունընվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությանը նվիրվածբարձրաստիճան համաժողովին:   Համաժողովի շրջանակներում Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Խոշտանգումներիկանխարգելման ենթակոմիտեի նախագահ Մալկոլմ Էվանսի հետ: Ա. Թաթոյանը նրան է ներկայացրել «Մարդուիրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի […]

«Ակօս»-ին սպառնացող թուրք ազգայնականներին դատարանն արդարացրել է

Նախորդ տարի ապրիլի 24-ին  Ստամբուլում գործող հայկական «Ակօս» թերթի խմբագրության շենքի մուտքին սև ծաղկեպսակներ դրած ազգայնականների վերաբերյալ դատարանը արդարացման որոշում է կայացրել: Հայտնում է թուրքական «Yeniçağ» պարբերականը: Նշենք, որ թուրքական «Ազգայնական Թուրքիա» կուսակցության և «Թուրանի օջախներ» կազմակերպության ներկայացուցիչները, բացի ծաղկեպսակները դնելուց, «Ակօս» -ի շենքի դիմաց հայտարարություն էին արել, տեսաձայնագրել և տեղադրել իրենց ֆեյսբուքյան էջում, գրելով` «Մի գիշեր […]

Պայմանագրային զինծառայող Իվանի մահը ցնցել է Նորաշենը.նոր մանրամասներ

N զորամասի տարածքում նոյեմբերի 17-ին ուշ երեկոյան մահացած հայտնաբերված Իվան Հայրապետյանը Տավուշի մարզի Նորաշեն համայնքից էր: «Գյուղում բոլորը ապշած են: 24-25 տարեկան տղա էր, խելոք ու շատ հարգված ընտանիքից: Սոցիալապես ապահով մարդիկ են: Մայրը ուսուցչուհի է, հայրը ու եղբայրը  արտագնա աշխատանքի են գնում գալիս, քույր էլ ունի: Ծառայած տղա էր ու նորից եմ ասում բոլորս […]

Ոստիկանությունը պարզաբանում է քրեական հեղինակության մասին լուրը

Այսօր մամուլում հրապարակում է եղել, ըստ որի՝ քրեական հեղինակություն Բանդուրյան եղբայրների իբրանձեռնմխելիության «հավաստումով»: Տեղեկատվության հեղինակին խորհուրդ ենք  տալիս ցանկացած հրապարակում անելուց առաջ ճշտելիրողությունները և՝  ոչ թե ձեր «հավաստի», այլ իսկապես իրազեկ աղբյուրներից: Հայտնում ենք, որ Բանդուրյան եղբայրներից՝ Ալիկը ու ևս մեկ անձ՝  Գալստյան Արմենը, Բդո մականունով, այսպահին ոստիկանությունում են, ուր բերման են ենթարկվել հասարակական հնչեղություն ունեցող մի […]

Տավուշում պայմանագրային զինծառայողի դիակ է հայտնաբերվել

Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ նոյեմբերի 17-ին` ժամը 21:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 18-ը գումարտակի արագ արձագանքման խմբում ծառայության ընդգրկված նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դիակը` բերանի աջ […]

Պերմյակովը հրաժարվել է

Այսօր՝ նոյեմբերի 18-ին վերաքննիչ դատարանում հրավիրված դատական նիստի ժամանակ Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուրադ Աղաջանյանը հայտարարել է, որ Պերմյակովը հրաժարվում է վերաքննիչ բողոքից: Փաստաբանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին ինքն այցելել է Պերմյակովին, որը հաստատել է, որ համաձայն է դատարանի որոշման հետ և հետ է կանչում բողոքը: «Պերմյակովը հայտնեց, որ չի ուզում մասնակցել դատական նիստին՝ անկախ դրա ընթանալու […]

Վերեւում մտափոխվել են. Հրապարակ

Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հերթական անգամ հուսախաբ է եղել: Երեկ ոստիկանապետի հրամանով գնդապետ Սամվել Ասատրյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ինչին հավակնում էր Կարապետյանը: Նախկին պետի ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանի մահվանից հետո մի շարք ոստիկաններ աչք ունեին այդ տեղի վրա, լուրեր կային, որ Կարապետյանը գլխավոր հավակնորդն է:Բայց պարզվեց` վերեւում մտափոխվել են: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի