12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Սաքունցը կասկածի տակ է դրել դատախազի անաչառությունը

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Վերաքննիչ դատարանը մերժել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի ներկայացրած միջնորդությունը դատախազի բացարկի մասին։ Դատարանի  կարծիքով դատախազի գործողությունների հետ համաձայն չլինելը բացարկի հիմք չէ։

Իրավապաշտպանը որպես հիմք նշել է , որ գործի դատախազ Գեւորգ Գեւորգյանը բավարար ջանքեր չի գործադրել ռուսական կողմից իրականացվող գործի հետաքննության մեջ իրավահաջորդների մասնակցության հարցում։ Ի վերջո իրավապաշտպանը նշել է, որ դատախազը հավուր պատշաճի չի ներկայացնում պետության շահերը։

Տուժողի իրավահաջորդի փաստաբանները դեմ են արտահայտվել միջնորդությանը։ Դատախազը միջնորդությունը չհիմնավորված է համարել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ