23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անակնկալ նվեր. Իրատես

Մինչև տարեվերջ ցմահ և ժամկետային դատապարտյալներին անակնկալ է սպասում: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ վաղաժամկետ ազատման մասին օրինագիծը մինչև տարեվերջ կներկայացվի կառավարությանը: Ցմահ դատապարտյալների կեցության բարելավման խնդիրը պարբերաբար բարձրացվում է լրատվամիջոցներում, սակայն մեզ հետաքրքրեց, թե նոր օրինագիծն այս առնչությամբ ի՞նչ է ենթադրում: «Այս ինստիտուտը վերաբերելու է բոլորին, նաև ցմահ ազատազրկման մեջ գտնվողներին: Օրինագծում սահմանված են […]

Ոստիկանը յուրացրել է վարորդների 100.000-ական դրամ տուգանքները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա հարուցված եւ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության վարչական պրակտիկայի ավագ տեսուչ Գուրգեն Հովհաննիսյանը, ով սպասարկել է Սիսիանի ենթաշրջանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է չորս դրվագներով իրեն […]

Սեֆիլյանի գործը արդեն դատարանում է

Ժիրայր Սեֆիլյանի գործով նախաքննությունն ավարտվել է և այն ուղարկվել է դատարան, այս մասին հայտնում  է Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու համար: Սեֆիլյանի գործը միացվել է «Սասնա ծռերի» գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ և 38-235-րդ հոդվածներով:

30-ամյա Արսենը 7 տարի առաջ մարդ էր առեւանգել

Նոյեմբերի 16-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Օրբելու փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 30-ամյա Արսեն Ա.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա 2009 թ. հունիսի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Մանրամասներ Գյումրիի «առեղծվածային կրակոցներից» 

Ինչպես  արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրու Ստրոմմաշ թաղամասում գտնվող «Եռանկյունի» ռեստորանում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են նաև կրակոցներ։ Ըստ տեղեկություների` վիճաբանությունը ծագել է ռեստորանի տիրոջ՝ Դարբին Գագոյի որդու ու Մարմաշեն գյուղի բնակիչներից մեկի միջև։ Երիտասարդը Մարմաշենի գյուղի մեծահարուստներից  մեկի՝ Գարենի որդու ընկերական շրջապատից է։ Երեկվանից դարբին Գագոյի / Գագիկ Մարտիրոսյանի/ հեռախոսը  անջատված […]

Երևանում հայտնաբերվել է SIG SAUER ատրճանակ՝ պահունակով

Նոյեմբերի 16-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էստոնական փողոցում, դպրոցի մոտ, զենք են թողել: Մեկնած օպերատիվ խումբը Էստոնական փողոցի թիվ 8 հասցեում գործող դպրոցի հարեւանությամբ գտնվող տարածքում հայտնաբերել է «SIG SAUER» տիպի, 9 մմ տ/չ ատրճանակ՝ պահունակով: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Հետախուզվողին հայտնաբերել են սրտաբանականի հիվանդասենյակներից մեկում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 16-ին, ժամը 11.30-ին, Երեւանի Պ. Սեւակի փողոցում գտնվող Սրտաբանության կենտրոնի հիվանդասենյակներից մեկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 51-ամյա Ռազմիկ Ա.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա նոյեմբերի 14-ից Մարաշի բաժանմունքի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները […]

Ծիծաղելի է. «Երևան գարեջրի» բաժնետեր Հակոբ Հակոբյանը վրդովված է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երևան Գարեջուր» ընկերության բաժնետեր Հակոբ Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չեն եղել, որ  ՏՄՊՊՀ-ի նիստում քննարկվել է իրենց ընկերության հարցը: Նշենք, որ գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանք է կիրառել «Երևան Գարեջուր» ընկերության հանդեպ: Տուգանքի չափը 110 միլիոն դրամ է: Նրա խոսքով՝ որևէ գրավոր կամ բանավոր ծանուցում, անգամ հեռախոսազանգ հանձնաժողովի նախատեսվող […]

«Կառավարության շենքի դեմը ինձ կմեխեմ ». Արմենը սպառնում է

Երեւանի Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 16-ից բերանը կարած եւ հացադուլ հայտարարած Վարդենիսի 40-ամյա բնակիչ Արմեն Երանոսյանը հայտնում է, որ  իրեն մինչեւ նոյեմբերի 16-ը աշխատանքի հարցը լուծելու խոստում էին տվել, որն այդպես էլ չի կատարվել: «Ինձ այնպիսի գործ են առաջարկում, որ ամսվա մեջ 4 անգամ իրեն հարմար օրերին տանը մնամ: Ես էտպես չեմ կարող: 80 տարեկանը անց […]

«Սասնա ծռեր»-ի անդամներին նոր մեղադրանքներ են առաջադրվել

«Սասնա ծռեր» խմբի անդամներից 12-ի մեղադրանքն օրերս լրացվել է: Այս մասին հայտնում է փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Նրանց մի մասին մեղադրանք է առաջադրվել նաեւ Քրեական օրենսգրքի 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) եւ 238-րդ (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) հոդվածներով: Հուլիսյան դեպքերի ժամանակ 3 ոստիկանի սպանության համար առայժմ մեղադրանք է առաջադրվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի