12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մանրամասներ Գյումրիի «առեղծվածային կրակոցներից» 

Ինչպես  արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրու Ստրոմմաշ թաղամասում գտնվող «Եռանկյունի» ռեստորանում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են նաև կրակոցներ։ Ըստ տեղեկություների` վիճաբանությունը ծագել է ռեստորանի տիրոջ՝ Դարբին Գագոյի որդու ու Մարմաշեն գյուղի բնակիչներից մեկի միջև։ Երիտասարդը Մարմաշենի գյուղի մեծահարուստներից  մեկի՝ Գարենի որդու ընկերական շրջապատից է։

Երեկվանից դարբին Գագոյի / Գագիկ Մարտիրոսյանի/ հեռախոսը  անջատված էր, այսօր հնարավոր եղավ որոշ մանրամասներ ճշտել։ Այն հարցին, թե ով է կրակել, ««Եռանկյունի» ռեստորանի սեփականատեր Գագիկ Մարտիրոսյանը պատասխանեց․ «ի՞նչ կրակոց, էդպես բան չի եղել, էդ էրեխեքն օր  գմփուցիկ  կառնին կքցեն, գիտես կրակո՞ց է եղել, էդպես բան գոյություն չունի, մայլի էրեխեքը  միշտ գմփուցիկ կառնին կքցեն»։

 Henaran.am-ի հարցին, թե դատախազությունը  արդյոք ուսումնասիրություններ կատարել է, դարբինը պատասխանեց, թե «եկել են ուսումանսիրություններ կատարել են, դաժե, իրանք են էրեխանց վրա նեղեցել, օրգանի աշխատողներն էլ տեսան, թե ինչղ  էրեխեքը  գմփուցիկ  կքցեն»։

«Եռանկյունի» ռեստորանի սեփականատերը նաև չբացառեց, որ  դա  ուղղակի տարածում են  մրցակիցները, ռեստորանը շատ հաճախորդներ ունի ու նախանձում են։

Ի վերջո, «գմփուցիկի ճայթյու՞ն է եղել, թե՞ կրակոց»,  այս հարցով Henaran.am-ը դիմեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին.

«Բոլոր վարկածները  ճշտվում են,  կատարվում են ստուգողական ուսումնասիրություններ, ճշտվում են մանրամասները: Ես հիմա չեմ կարող ասել կրակոցներ հնչել են, թե ոչ»։ Իսկ այն հարցին, թե երբ է տեղի ունեցել դեպքը, Կարեն Գաբրիելյանը  նշեց․

«Ես նույնիսկ չեմ կարող հստակ ասել, թե երբ է տեղի ունեցել դեպքը, ինչ հանգամանքներում,  քննությունը ավարտվելուց հետո միայն հնարավոր կլինի ինչ որ բան ասել, ուսումնասիրությունները ժամանակ են պահանջում, միանգամից չենք կարող ասել, թե   ինչ է եղել»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ