23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ռադայում պատգամավորներից մեկը ծեծել է մյուսին /վիդեո/

Հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Ուկրաինայի Ռադայում։ Պատգամավոր Յուրի Բոյկոն ծեծել է Ռադիկալ կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոյին։ Նրանց միջեւ նախ բանավեճ է սկսվել Լյաշկոյի ելույթի ժամանակ։ Լյաշկոն հայտարարել է, որ Բոյկոն Ռուսաստանից է հրահանգներ ստանում, ինչն էլ բարկացրել է վերջինիս։ Նա բռունցքներով հարձակվել է պատգամավորի վրա ու ծեծել նրան։ Միջադեպից հետո Բոյկոն հեռացել է Ռադայից, […]

Տրամաբանությունը չեմ հասկանում. նոր մանրամասներ մահացած ծննդկանի դատից

«Մերի Մարգարյանը հիվանդանոց էր եկել հուլիսի 25-ին, հետազոտվել էր, որի արդյունքներն այնուհետեւ բարձրացրել ենք բժշկուհի Անի Բաբելյանին, որն այդ պահին վիրահատության էր»,-այսօր նման ցուցմունք է տվել  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի բուժքույր Նինա Զոհրաբյանը: Նինա Զոհրաբյանը փաստում է,որ  Մերի Մարգարյանը հիվանդանոց էր եկել ուրախ տրամադրությամբ, ասել է , որ կարծում է գրիպ է, ինքն էլ ջերմությունը […]

Պավլիկ եւ Արամ Մանուկյանները բուժզննում են անցել

«Սասնա ծռեր» խմբի անդամներ, հայր ու որդի Պավլիկ եւ Արամ Մանուկյաններն երեկ բուժզննում են անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ «Ըստ բժիշկների՝ Մանուկյանների ոսկորների սերտաճումն ու մյուս հյուսվածքների ապաքինումն ընթանում են նորմալ: Թե Պավլիկը, թե Արամը, առանձնապես գանգատներ չունեն»,- գրել է փաստաբանը։  

Ռուսաստանում կաշառք վերցնելու պահին նախարար է ձերբակալվել

Ռուսաստանում ձերբակալվել է տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը։ Քննչական կոմիտեում նրա դեմ քրեական գործ է հարուցվել, գրում է РИА Новости-ն։ Նախարարը ձերբակալվել է 2 միլիոն դոլար կաշառք ստանալու պահին։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Հանցագործության հանգամանքները կապված են 2016 թվականի նոյեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության պետական  պաշտոն զբաղեցնող Ալեքսեյ Ուլյուկաեւի կողմից երկու միլիոն […]

Կացնահարված Թագուհին կորցրել է հույսը

Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանը այլևս չի հավատում արդարադատությանը։ «Ոնց հավատամ, ամբողջ ընտանիքս մորթած մարդուն էլ են արդարացնում, ոնց կարելի է: Ես շատ ծանր վիճակում եմ ու միայն երազում եմ երեխայիս մեծացնելու մասին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 37 ամյա Թագուհին, որը վախենում է, թե իրենից կհեռացնեն մեկ ամյա երեխային: Հիշեցնենք, որ հունիսի 8-ի գիշերը […]

«Սասնա ծռեր»-ի գործով մեղադրվող Նարեկը հետևել է ընկերների հորդորին

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Նարեկ Սարգսյանը, որը հոկտեմբերի 31-ից հացադուլ էր անում՝ նոյեմբերի 11-ին դադարեցրել է հացադուլը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Նարեկ Սարգստյանի պաշտպանը՝ Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ Նարեկը հետևել է Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանին և Արայիկ Խանդոյանի հորդորին: «Նարեկ Սարգսյանի առողջական վիճակը լավ է, արդեն բանտախուց է […]

Սարի թաղի դեպքերը ծրագրված են եղել. մանրամասներ

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւանի «Սարի թաղ» թաղամասում զանգվածային անկարգությունները նախապես ծրագրված են եղել։ «Անկարգությունները կազմակերպելու եւ դրանց մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության […]

Լոռու մարզում ներկայացել են բժիշկ եւ գումար հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ պարզելու որպես բժիշկ ներկայացած անձանց կողմից խաբեությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները, տուժած անձանց շրջանակը։ Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել առ այն, որ Լոռու Գուգարք գյուղում ինչ-որ անձինք, ներկայանալով որպես բժիշկներ, հերթագրել, ապա բժշկական՝ համակարգչային հետազոտության են ենթարկել տարբեր բնակիչների՝ […]

Ո՞ւր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի գումարները

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծի քննարկմանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ուր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի գումարները, որի ղեկավարը «Դաշնակցական» ԼՂՀ փոխվարչապետ Արթուր  Աղաբեկյանն էր: «Բավական լուրջ գումարներ էին հավաքվել բարի նպատակների համար, բայց ուր են գնացել»,-ասաց նա՝ հիշատակելով, որ […]

Պահանջում էին հանձնել Պերմյակովին. քրեական հետապնդումը դադարեցվել է

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով Գյումրի քաղաքում 2015թ. հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ արձանագրված միջադեպերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել բոլոր 19 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ նրանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի