14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռուսաստանում կաշառք վերցնելու պահին նախարար է ձերբակալվել

Ռուսաստանում ձերբակալվել է տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը։ Քննչական կոմիտեում նրա դեմ քրեական գործ է հարուցվել, գրում է РИА Новости-ն։

Նախարարը ձերբակալվել է 2 միլիոն դոլար կաշառք ստանալու պահին։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Հանցագործության հանգամանքները կապված են 2016 թվականի նոյեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության պետական  պաշտոն զբաղեցնող Ալեքսեյ Ուլյուկաեւի կողմից երկու միլիոն ամերիկյան դոլար ստանալու հետ՝ տնտեսական զարգացման նախարարության կողմից դրական գնահատական տալու համար, որը «Ռոսնեֆտ նավթընկերություն» հանրային բաժնետիրական ընկերությանը թույլ Է տալիս իրականացնել «Բաշնեֆտ» բաժնետիրական նավթընկերության բաժնետոմսերի պետական փաթեթի ձեռքբերման գործարքը 50 տոկոսի չափով»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ