27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ւր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի գումարները

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծի քննարկմանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ուր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի գումարները, որի ղեկավարը «Դաշնակցական» ԼՂՀ փոխվարչապետ Արթուր  Աղաբեկյանն էր: «Բավական լուրջ գումարներ էին հավաքվել բարի նպատակների համար, բայց ուր են գնացել»,-ասաց նա՝ հիշատակելով, որ բազմաթիվ հրապարկումներ եղան, որ այդ գումարները մսխվել են:

Պաշտպանության նախարարը պատասխանեց, որ  ունեցել ենք հաջող ու անհաջող տարբեր հիմնադրամների փորձեր, և ցանկացած հիմնադրամ օրենքով նախատեսված կարգով կարող է պատասխանատվության կանչվել: «Ես չգիտեմ, թե ուր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի փողերը, կարող եմ հետաքրքրվել»:

Նա հավելեց, որ այս հիմնադրամի գործառույթները օրենքի ուժով են սահմանվելու, իսկ սա նշանակում է, որ այն ավելի վերահսկելի է դառնում:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու հենց 1000 դրամ, ապա նախարարի խոսքով՝ հիմնադամի աշխատանքը պետք է լինի այնպիսին, որ ավելի շատ վաստակողները ցանկանան ու վճարեն ավելի շատ գումար:

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ ապրիլյան դեպքերից հետո Ազգային ժողովի աշխատակազմը նախաձեռնեց, ու մինչ այսօր էլ գումարներ են գանձվում պատգամավորներից, աշխատակիցներից: Նախարարն էլ ասաց, որ այդ գումարները ծառայել են իրենց նպատակին: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ապրիլից հետո եղել է իրավիճակ, երբ հանրության կողմից ավելի շատ են օգնության արժանացել այն ընտանիքներվ, ովքեր Երևանում կամ Երևանի մոտ են ապրում, իսկ ավելի հեռու ապրող ընտանիքներին համապատասխան օգնություն չէր ցուցաբերվում:

Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած մեկ այլ հարցին, թե Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է 50 միլիոն տրամադրել 2017 թվականի հունվարի 28-ին կայանալիք համերգի համար, ապա Վիգեն Սարգսյանը պարզաբանեց, թե մամուլի համապատասխան հրապարակման մեջ խոսվել է նախորդ տարվա համերգի մասին: «Իհարկե, անելու ենք համերգ 2017-ին, ձեզ էլ հրավիրելու ենք ու միասին նշելու ենք, որովհետև դա մեր քարոզչական աշխատանքի մասն է կազմում»,-եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ