26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծիծաղելի է. «Երևան գարեջրի» բաժնետեր Հակոբ Հակոբյանը վրդովված է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երևան Գարեջուր» ընկերության բաժնետեր Հակոբ Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չեն եղել, որ  ՏՄՊՊՀ-ի նիստում քննարկվել է իրենց ընկերության հարցը: Նշենք, որ գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանք է կիրառել «Երևան Գարեջուր» ընկերության հանդեպ: Տուգանքի չափը 110 միլիոն դրամ է:

Նրա խոսքով՝ որևէ գրավոր կամ բանավոր ծանուցում, անգամ հեռախոսազանգ հանձնաժողովի նախատեսվող նիստի մասին ընկերությունը չի ստացել, ինչը, ըստ պատգամավորի բնորոշում է որոշում կայացնողի գործելաոճը: «Ընկերությունը հետևողական է լինելու իրեն հասցված նյութական և բարոյական վնասի փոխհատուցման հարցում և անելու է առավելագույնը»,-շեշտեց Հակոբյանը: Նա հավելեց, որ ընկերությունը 2015 թվականին ունեցել է 4.8 միլիարդ դրամ շահույթ և բյուջե է վճարել 2.3 միլիարդ դրամի հարկ, իսկ 2016թ. 10 ամսվա հասույթը կազմել է 4 միլիարդ դրամ, և բյուջե է վճարվել 2 միլիարդ դրամի հարկ: Ի դեպ, ՏՄՊՊՀ-ից տուգանման զեկույցը ստանալուց հետո պատրաստվում են դիմել դատարան.

«Անպայման կդիմենք դատարան, եթե մինչև այդ ՏՄՊՊՀ-ն իր կոպիտ սխալները չվերացնի: Միանշանակ, միտում եմ տեսնում: Ինչպես դուք գիտեք վատ բաներ է տարածվել մամուլը իր մասին և հիմա, Արտակ Շաբոյանը փորձում է ինչ-որ ձևով արդարանալ, որ ինքը լավ է աշխատում, պարզապես լրատվությունը վատ է մեկնաբանում»: Հարցին, թե միգուցե տուգանումը խորն արմատներ ունի, և նպատակ կա բյուջեն նման միջոցներով սնել, Հակոբյանը նշեց. «Միշտ աշխատողն է տուժում: Սա «Կիլիկիա» գարեջրի պատմության մեջ երրրոդ մեծ դեպքն է: Բնականաբար, սա ծիծաղելի որոշում է»:

Նա հիշեց, որ «Գյումրի» գարեջրի գործարանին տուգանել էին հարկերը քիչ վճարելու համար, իսկ իրենց պատժում են, որ հարկեր շատ են տվել: «Եթե շատ հարկ տալու համար պետք է պատժվենք, որ գան, մեզ ասեն, մենք կկողմնորոշվենք՝ հարկ տա՞նք, թե թողենք, էս երկրից գնանք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ