24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Որոնվում է անհետ կորած 16-ամյա Ռուզաննան

Ոստիկանության Շենգավիթ բաժնի կողմից որոնվում է անհետ կորած 16-ամյա Ռուզաննա Մալխասյանը։ Այս  մասին  տեղեկացնում է  ոստիկանության պաշտոնական կայքէջը։ Ռուզաննա Մալխասյանի մասին տեղեկություններ ունենալու դեպքում դիմել Շենգավիթի բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին։

Արշակ Սադոյանի որդու համար դատախազը պահանջել է 3 տարվա ազատազրկում

Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի քսանին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող` Արշակ Սադոյանի որդու` Արեգ Սադոյանի համար դատախազը պահանջել է երեք տարվա ազատազրկում, սակայն միաժամանակ միջնորդել, որ պատիժը պայմանականորեն չկիրառվի: Գործով մյուս ամբաստանյալի` Ռաֆայել Կարագյոզյանի համար էլ պետական մեղադրողը պահանջեց երեք տարվա ազատազրկում: «Ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ չկան, սակայն կան բնութագրեր, որոնցով դրական են գնահատվում ամբաստանյալները: […]

ՀՀ գլխավոր դատախազը աշխատանքային այցով Արցախում է

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ գլխավոր դատախազին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը և ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Քննարկվել է ՀՀ և ԼՂՀ դատախազությունների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Մոսկվայում սպանված տղամարդը գործարար Գեւորգ Գեւորգյանն էր․ նոր մանրամասներ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայի հարավ-արեւմուտքում հայ տղամարդու են սպանել։ 30-40 տարեկան տղամարդու դին հայտնաբերվել է փողոցում՝ նրա վրա կրակել են Կալաշնիկովի ավտոմատից։ Այժմ դեպքի նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Лентa.ру-ն հայտնել է, որ սպանվածը Հայաստանի քաղաքացի Գեւորգ Գեւորգյանն է, գործարար, զբաղվում էր շինարարարակն բիզնեսով։ Սպանվածը նախկինում սպորտսմեն է եղել՝ ծանր աթլետիկայով է զբաղվել։ Աղբյուրի […]

Ըստ ոստիկանի հաղորդման՝ պաշտոնատար անձը կեղծ պայմանագիր է ներկայացրել դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության նախկին ծառայող Գեւորգ Պ.-ն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու մասին: ՀՔԾ-ից  հայտնում են, որ հաղորդման հեղինակ Գեւորգ Պ.-ն, մասնավորապես, հայտնել է, որ ծառայելով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնում, 2014թ. […]

«Քահանան ուզեց հաց դնել որդուս բերանը՝ պարզվեց սոսնձված է».սկանդալ Կառավարության մոտ/վիդեո/

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նաև խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների մայրերը, որոնք պնդում են, որ իրենց որդիները բանակում սպանվել են։ 2010 թ. դեկտեմբերի 17-ին մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը վստահեցնում է, որ իր որդին Հադրութում սպանվել է հրամանատար Մարտին Ջհանգիրյանի կողմից, սակայն նրա մահը պաշտոնական վարկածով ձևակերպվել է որպես՝ գլխուղեղի կայծակնային […]

Ոստիկանները ցուցմունք են տվել Անիի դեմ. Ժողովուրդ

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: «ժողովուրդ»-ի հետ զրույցում երիտասարդ կուսակցության երիտասարդ նախա­գահը հայտնեց, որ իրեն պատրաստվում են մեղադրանք առաջադրել հուլիսյան դեպքերի օրերին Խորենացու փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ իբր սադրիչ գործողություններ հրահրելու հատկանիշներով: Պարզվում էնրա դեմ ցուցմունք տվողները ոստիկաններ են եղել. «Խոսքը հուլիսի 19-ին Խորենացու փողոցում տեղի ունեցած […]

ՄԻՊ-ը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի բռնությունների վրա

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 23-ին Ժնեւում մասնակցել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 59-րդ նստաշրջանին եւ փակ նիստի ընթացքում հանդես եկել Խոշտանգումների դեմ կոնվենցիայի պահանջների կատարման հարցով հատուկ զեկույցով: Նիստի ընթացքոմ Կոմիտեի անդամները կարեւորել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի կարգավորումները, որոնք վերաբերում են Պաշտպանի գործունեությանը՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային […]

«Ո՞վ է ասում` այդ գեներալին չպատժեն»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը դեմ չէ, որ քրեական գործեր հարուցվեն` պարզելու բանակը թալանած գեներալիտետին: «Ո՞վ է ասում` այդ գեներալին կամ մյուս գողացողին չպիտի պատժեն, կա՞որևէ մեկը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: «Ինձ թվում է, որ ամեն ինչ էլ հնարավոր է, անհնարին բան չկա աշխարհում, պրոցեսներ են, գնալու են: Ես չեմ կարող դատել մեկին` չունենալով […]

18 ամյա Ռաֆիկը բռնվեց փախուստի պահին

Նոյեմբերի 22-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները «Ռոսիա» տոնավաճառի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 18-ամյա Ռաֆիկ Ա.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.45-ին, նշված տոնավաճառի դիմաց Ռաֆիկ Ա.-ն բացահայտ հափշտակել է 31-ամյա Սյուզաննա Գ.-ի պայուսակը եւ փորձել դիմել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի